Skip to main content

Փաշինյանը Սահմանադրության նախագիծն օգտագործում է իր ավտորիտար իշխանությունը հավերժացնելու համար, սա անկախության տարիների ամենախոտան և ամենաանպիտան նախագիծն է. Վարդան Պողոսյան | Վերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը | «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին | Արցախից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանդրության Ալիևյան նախագիծը ապացուցում է ԵՄ մտնելու թեման ֆիկցիա է | ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Զապն» ու «Օշականցին» ազատվել են կալանքից, այսպե՞ս եք պայքարում ենթամշակույթի դեմ․ հարց՝ նախարարին | Տնային կալանքը չի կիրառվի, եթե զnհն ու բռնարшրը կարող են նույն հասցեում բնակվել․ ՆԳ նախարար | 2027 թ․ հունվարի 1-ից օրինապահ հարկ վճարողի համակարգը կդառնա առավել գրավիչ. ՊԵԿ (տեսանյութ) | Օրինագիծն ակտուալ չէ, որովհետև տիկին Հակոբյանը զբաղված է տրանսպորտի խնդիրներով, կին վարորդներին սուլիչով ազդարարելու կոչերով. Ղազարյան | Իմ խորին համոզմամբ՝ Ձեր այսօրվա քայլերի նպատակը սեփական քաղաքական կյանքը երկարաձգելն է. այդ քայլերում խաղաղության պայմանագիրը ստորագրելու մտադրություն չեմ տեսնում. Անանյանը՝ Փաշինյանին | Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը շարունակում է նախընտրական հանդիպումները բնակիչների հետ | Հանրակրթական դպրոցի դասվարի կողմից աշակերտի նկատմամբ հոգեկան nւժեղ տառապանք պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է | ՆԳ նախարարը հանդիպել է ԵՄ անդամ պետությունների դեսպաներին | Դատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան Աբրահամյան | Նոր Սահմանադրության նախագծով պետական անվտանգության և սահմանադրական կարգի հիմունքների դեմ կատարված հանցագործության դեպքում պետությունը կարող է քաղաքացիությունից զրկել․ Սրբուհի Գալյան

Լրահոս

Զորամասում հրազենային վիրավորումից մահացած 21-ամյա Վահե Հարությունյանն Ագարակից էր. նա ընտանիքի ավագ զավակն էր

Երեկ՝ հոկտեմբերից 6-ին, ՊՆ N զորամասում հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանը Սյունիքի մարզի Ագարակ համայնքից էր։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է Ագարակի միջնակարգ դպրոցի տնօրեն Անժելա Աղայանը։

«Լուրը բոլորիս համար էր անսպասելի, որովհետև Վահեն երբեք վարքի շեղում չի ունեցել, խնդիրներ չի ունեցել, տարիքային անախորժություններ, խոսակցություններ տղաների հետ չի ունեցել»,–պատմեց դպրոցի տնօրենը։ Անժելա Աղայանի խոսքով, 21-ամյա Վահեն ընտանիքի ավագ զավակն էր՝ երկվորյակ քույր ու եղբայր ունի։

«Վահեն հավասարակշռված աշակերտ էր, զուսպ, հարգալից և՛ ուսուցիչների, և՛ դասընկերների նկատմամբ։ Երբեք դիտողության չի արժանացել, կոնֆլիկտային իրավիճակներում չի հայտնվել։ Լավ ընտանիքից է, ծնողները քաղաքում հարգված են»,–պատմեց դպրոցի տնօրենը՝ նշելով, որ Վահեն ընդունվել էր Երևանի պոլիտեխնիկական համալսարան, բանակից զորակոչվելուց հետո սկսելու էր ուսումը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30