Skip to main content

Ասացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել է․ ֆոտոշարք | Անկում տարադրամի շուկայում. ռուբլին և դոլարն էժանացել են | Կառավարության կողմից հրապարակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին զեկույցն իր բովանդակության և ձևի մեջ հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական․ Մայր Աթոռ | Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը երկարաձգվեց | Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին | «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր | Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն | «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խnւզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր. ՔԿԾ | Հա՛մ հոսանքի ենք անցնելու, հա՛մ բոլոր երկրներից գազ ենք առնելու․ Ալեն Սիմոնյան | Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս. Արման Թաթոյան | Պապիկյանը պահանջել և խնդրել է խստագույնս պահպանել զինվորական կարգապահությունը | Դուք կարող եք ինձ էլ Կաթողիկոս կամ սրբություն համարել, բայց ժողովրդի մեծամասնությունը, ՔՊ-ին քվեարկելով, ասաց՝ ինքը Կտրիճ Ներսիսյանն է. Ալեն Սիմոնյան | Հայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել. Գևորգ Պապոյան | Վարդենիսում Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցությունը կրթահամալիր կկառուցի. ԿԳՄՍ նախարար | «Առինջ մոլի» տնօրենի տունը խnւզարկվում է, նա կալանավnրվել է

Լրահոս

ՔՊ-ն Հայաստանից կերտում է «Արևմտյան Ադրբեջան»

Երբ Խաղաղության պայմանագիրը ստորագրվի, ստանա եզրակացությունը ՍԴ-ի կողմից, վավերացվի ԱԺ-ում, կստանա ավելի բարձր իրավական ուժ, քան որևէ ներքին օրենք. ՀՀ ԱԳՆ Գործող իշխանություններն իրենց ոճին համապատասխան մանիպուլացնում են ՀՀ քաղաքացիներին՝այսօր հայտարարում են, որ սահմանադրությունը չի փոխվելու, սակայն հաջորդ տարի կարող են անցկացնել սահմանադրության փոփոխության հանրաքվե։ Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախը՝Հայաստան է, սակայն Արցախը հանձնեց Բաքվին և այն ճանաչեց Ադրբեջանի մաս։ Հայաստանը ՔՊ-ի պատճառով հայտնվել է բարդ իրավիճակում՝եթե ՀՀ-ն չի փոխում սահմանադրությունը, ինչպես դա պահանջում են Փաշինյանի դաշնակիցները՝ադրբեջանցիները, ապա Բաքուն դա կարող է օգտագործել, որպես պատրվակ՝խաղաղության պայմանագիրը չստորագրելու և Սյունիքի վրա հարձակվելու համար։ Իսկ եթե ՀՀ-ն փոխում է սահմանադրությունը, դա նշանակում է, որ ՀՀ-ն վերջնականապես կապիտուլացվում է և ընդունում է Ալիևի բոլոր պայմանները։ Արցախի հարցը վերջնականապես փակվում է, ՀՀ են վերադառնում ՔՊ-ի սիրելի ադրբեջանցիները, Սյունիքով միջանցք է տրամադրվում թուրք-ադրբեջանական տանդեմին, իսկ Արցախի հերոսները ձերբակալվելու են և հանձնվեն Բաքվին։ Որևէ կասկած չկա, որ հանուն իշխանության պահպանման Փաշինյանը բավարարելու է Արևմուտքի, Թուրքիայի, Ադրբեջանի և ցանկացած երկրի շահ՝նա և նրա թիմը դրանով են զբաղված 2018թ․-ից ի վեր։ ՔՊ-ն Հայաստանից կերտում է «Արևմտյան Ադրբեջան»։ Պետականամետ ուժերի և ՀՀ քաղաքացիների համատեղ, համազգային պայքարի արդյունքում այդ աղետը պետք է թույլ չտալ։

Անդրանիկ Պետրոսյան

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930