Skip to main content

Ասացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել է․ ֆոտոշարք | Անկում տարադրամի շուկայում. ռուբլին և դոլարն էժանացել են | Կառավարության կողմից հրապարակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին զեկույցն իր բովանդակության և ձևի մեջ հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական․ Մայր Աթոռ | Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը երկարաձգվեց | Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին | «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր | Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն | «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խnւզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր. ՔԿԾ | Հա՛մ հոսանքի ենք անցնելու, հա՛մ բոլոր երկրներից գազ ենք առնելու․ Ալեն Սիմոնյան | Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս. Արման Թաթոյան | Պապիկյանը պահանջել և խնդրել է խստագույնս պահպանել զինվորական կարգապահությունը | Դուք կարող եք ինձ էլ Կաթողիկոս կամ սրբություն համարել, բայց ժողովրդի մեծամասնությունը, ՔՊ-ին քվեարկելով, ասաց՝ ինքը Կտրիճ Ներսիսյանն է. Ալեն Սիմոնյան | Հայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել. Գևորգ Պապոյան | Վարդենիսում Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցությունը կրթահամալիր կկառուցի. ԿԳՄՍ նախարար | «Առինջ մոլի» տնօրենի տունը խnւզարկվում է, նա կալանավnրվել է

Լրահոս

Անղեկ հավաքականության ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․

«Այն, ինչ տեղի է ունենում Գազայում և Միջին Արևելքում Ցեղասպանություն է, որն ամբողջովին տեղավորվում է ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայի հոդվածներով նախատեսված բովանդակության մեջ։

Միջազգային մի շարք հարթակներում, այդ թվում մի շարք պետությունների առաջին դեմքերի մակարդակով այս առթիվ Ցեղասպանություն գնահատականն է տրվել։ Միջազգային դատարանում նաև հայց է ներկայացված Նաթանյահուի և Իսրայելի դեմ այդ հոդվածի հատկանիշներով։ Եթե անգամ դատարանի վճիռ լինի, դժվար է մեծ ակնկալիքներ ունենալը։

Աշխարհի ճարտարապետությունը խաթարված է, միջազգային հարթակները դարձել են զուտ խոսելու ամբիոններ, ու տպավորություն է, թե որոշումներն այլ, ոչ բացահայտորեն տեսանելի կոորդինատներում են ընդունվում։

Հայտնի են նաև այն երկրները, ովքեր այս պատերազմի՝ մարդկության դեմ ակնհայտ այս հանցագործության, շահառուներն են և խթանիչները։

Մինչ աշխարհը հապաղում է սանկցիաներ կիրառել, կասեցնել հարյուր հազարավոր մարդկանց ողբերգությունն ու սպանդը, պատերազմը նոր սահմաններ է նվաճում՝ մեծացնելով փախստականների ու զոհերի թիվը։

Հերթական թիրախում Լիբանանի խաղաղ բնակչությունն է, որը բառիս բուն իմաստով հայտվել է ուրիշի պատերազմի մսաղացում։

Եթե միջազգային հանրությունը բռնած լիներ ցեղասպան Ալիևի ձեռքը, թերևս այս պատերազմը կամ հակամարտությունն այսպիսի ընթացք չունենար։ Միջազգային դատարանի որոշումները մնացին անկատար, էներգետիկ շահերով առաջնորդվող Եվրոպան մի քանի հայտարարությամբ բավարարվեց ու լռեց։

Աշխարհաքաղաքական երկու բևեռների շահառու Ալիևն օգտագործեց հնարավորությունն ու ցեղասպանությամբ «վերականգնեց» իր տարածքային ամբողջականությունը։

Եվ, այնուամենայիվ, այս հարցում նրա հիմնական դաշնակիցն ու ոգեշնչողը նիկոլ փաշինյանն է, որը ոչ միայն լեգիտիմացրեց ցեղասպանին, այլև շարունակում է նրա կամակատարը լինել, անգամ նրա հրահանգով սահմանադրություն է փոխում․․․

Իսկ անպատժելիությունը նոր հանցագործությունների և քաղաքակրթական ու պարզապես մարդկային նոր, անդառնալի ողբերգությունների դուռ է բացում։

Եթե Ալիև-Ադրբեջանը պատժվեր, գուցեև Գազայի դեպքերն այլ ընթացք ունենային։

Հայաստան-Արցախում կատարվածի և Գազայի դեպքերի մեջ շատ են ընդհանրությունները։

Արաբական աշխարհի ցաքուցրիվ ձայները երբեք միասնական ընդվզումի բռունցք ու ուժ չեն դառնում։ Հորդանանի թագավոր Աբդուլլահ 2-ի ՄԱԿ-ի 29-րդ գագաթաժողովի ընտիր խոսքն ու վրդովմունքը Գազայի ցեղասպանության կապակցությամբ ողջունվեց, բայց չկիսվեց ու չլրացվեց արաբական աշխարհի առաջին դեմքերի կողմից։

Ու հիմա Միջին Արևելքի ոչնչացումն ու էթնիկ զտումը նոր դրսևորումներ է ստանում։ Անմիաբան արաբական աշխարհը ջլատվում է ու առանձին-առանձին պարտվում։

Հայաստանում մեծամասնությունը հասկանում է մեր ողբերգության պատճառը, գիտե, թե ով է հիմնական մեղավորը, ամեն օր բախվում վերջինիս տկարամտության և տեսնում սեփական աթոռը պահելու գնով երկիրը աճուրդի հանելու պատրաստակամությունը։ Տեսնում է և շարունակում անտարբեր մնալ։

Տեսնում է ու լռում, տեսնում է ու հաշտվում, տեսնում է ու սպասում, թե երբ է օղակը սեփական պարանոցին սեղմվելու։

Նորմալ երկիր լինելու պարագայում Հայաստանի պաշտոնական խոսույթը միջազգային տարբեր հարթակներում այլ պիտի լիներ։ Ցեղասպանություն կրած ժողովրդի ղեկավարությունն առաջինը պիտի դատապարտեր, թե Արցախի էթնիկ զտումը, թե Գազայի ցեղասպանությունը։

Հայաստանի «առաջնորդի» օրակարգում հեծանվաքշությունն է առաջնահերթությունը՝ լինի Լոնդոն, Նյու-Յորք, թե՝ Փարիզ։

Սա ողբերգություն է, ոչ մի տեղ չգնալու, սեփական ուղենիշները կորցչած, անղեկ հավաքականության ողբերգություն։

Իսկ հայկական աշխարհը շարունակում բեկորված ու անմիաբան մաշվել սեփական Հայրենիքում, Մերձավոր Արևելքում, թե այլուր․․․»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930