Skip to main content

Ասացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել է․ ֆոտոշարք | Անկում տարադրամի շուկայում. ռուբլին և դոլարն էժանացել են | Կառավարության կողմից հրապարակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին զեկույցն իր բովանդակության և ձևի մեջ հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական․ Մայր Աթոռ | Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը երկարաձգվեց | Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին | «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր | Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն | «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խnւզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր. ՔԿԾ | Հա՛մ հոսանքի ենք անցնելու, հա՛մ բոլոր երկրներից գազ ենք առնելու․ Ալեն Սիմոնյան | Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս. Արման Թաթոյան | Պապիկյանը պահանջել և խնդրել է խստագույնս պահպանել զինվորական կարգապահությունը | Դուք կարող եք ինձ էլ Կաթողիկոս կամ սրբություն համարել, բայց ժողովրդի մեծամասնությունը, ՔՊ-ին քվեարկելով, ասաց՝ ինքը Կտրիճ Ներսիսյանն է. Ալեն Սիմոնյան | Հայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել. Գևորգ Պապոյան | Վարդենիսում Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցությունը կրթահամալիր կկառուցի. ԿԳՄՍ նախարար | «Առինջ մոլի» տնօրենի տունը խnւզարկվում է, նա կալանավnրվել է

Լրահոս

Նախնական տվյալներով «Դոմուս»-ի պահեստային հատվածում հոսանքի անջատում է եղել, հետո միացել, ապա բռնկվել է հրդեհը. Ցուցուլյան

«Դոմուս» առևտրի կենտրոնում հրդեհի ժամանակ պայթյուն տեղի չի ունեցել, հրդեհը նախնական վարկածով, ըստ աշխատակիցների, առաջացել է էլեկտրական հոսանքից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը:

«Աշխատակիցները փորձել են իրենց միջոցներով հրդեհաշիջում իրականացնել, նոր ահազանգել են հրշեջ փրկարարական ծառայություն: Չեմ կարող ասել՝ հակահրդեհային համակարգ եղե՞լ է, թե՝ ոչ, տուժածներ չկան, փրկարարների շրջանում ևս տուժածներ չկան»,- ասաց նա:

Ցուցուլյանը նշեց, որ նախնական տվյալներով պահեստային հատվածում հոսանքի անջատում է եղել, հետո միացել, ապա բռնկվել է հրդեհը:

«Տանիքին ամբողջությամբ տեղադրված է արևային համակարգ, ինչի արդյունքում հրդերհաշիջումը դժվարացել է: Տարածքը 2500-3000 քմ է, տարածքի ներսում եղել են կենցաղային իրեր, շինարարական ապրանքներ՝ սկսած սառնարանից: Այս պահին կրակը մարված է իրականացվում հրդեհաշիջման աշխատանքներ»,- ասաց նա:

Ցուցուլյանը նաև տեղեկացրեց, որ առաջին իսկ պահից հայտարարել են կրակի բարդության 2-րդ աստիճան, հետո հայտարարվել է 3-րդ աստիճան, բերվել է 17 հրդեհաշիջման մարտական հաշվարկ և լրացուցիչ ուժերն անընդհատ ավելացվել են:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930