Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդու | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այո´, ես գիտեմ, որ Գեղամ Նազարյանը անբարոյական է. Ռուբեն Մելիքյան | ՈՒՂԻՂ. Արման Թաթոյանն ու «Միասնության թևերի» թիմը Գավառում հանդիպում են բնակիչների հետ | Մեզ քննադատողները պատրա՞ստ են 1 ամիս ապրել այն մարդկանց կյանքի պայմաններով, ովքեր ստանալու են 150,000 դրամ աջակցությունը․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Արտաշատի խճուղում բшխվել են «Suzuki»-ն և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ | Հայաստանն Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն․ Սամվել Կարապետյան (տեսանյութ) | Սա նոր փուլ է Հայաստանում էկոմիջավայրի և բնապահպանական ընկալման տեսակետից․ Տավուշի մարզում տրվել է էկոպարեկային ծառայության մարզային վարչության գործարկման մեկնարկը | Երևանում հրդեհ է բռնկվել «Acura» մակնիշի ավտոմեքենայում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գեղամ Նազարյանը Փաշինյանին պատմում է իր հերոսությունների մասին | Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) | Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն․ ՄԻՊ | Տեղի ունեցավ Կիրանցի եկեղեցու օծումը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանից 30-40 մետր հեռավորության վրա․ սա շատ խորհրդանշական և կարևոր քայլ է․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | Նոր փռած ասֆալտն արդեն քանդվել է․ Արթուր Չախոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր քավորությամբ հաջորդը Տավուշում ո՞ր տարածքն է հանձնվելու. հարց՝ Տավուշի մարզպետ Փաշինյանի քավորին | Ի տարբերություն տարբեր կառույցների և երկրների, որոնք աջակցում են արցախցիների իրավունքների վերականգնմանը, հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը․ Աբրահամյան

Լրահոս

Եվրաքվեին պաշտոններ են խոստացել

Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության նախագիծ ներկայացնելու ստորագրահավաքը բավական լավ է ընթանում, կազմակերպիչներն էլ արդեն վստահություն ունեն, որ իրենց կհաջողվի հավաքել անհրաժեշտ 50 հազար և ավելի ստորագրությունները։ «Եվրաքվեն», ինչպես կնքել են այդ նախաձեռնությանը, ըստ մեր աղբյուրների, կկարողանա հայտնվել խորհրդարանի դատին, բայց այդ ժամանակ էլ ՔՊ-ից է կախված լինելու որոշումը։

Մեծ հավանականությամբ, «Քաղաքացիական պայմանագիրը» չի ընդունի նախագիծը, քանի որ լուրջ վախեր ու վերապահումներ ունի։ Մասնավորապես, կարծում են, թե ձեռնասուն արևմտամետներն այդ նախագծով հավելյալ դիվիդենտներ են շահում և կարող են ընդհուպ լուրջ մրցակից դառնալ։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, չաղմկելու դիմաց «Եվրաքվեի» կազմակերպիչներից մի քանիսին ցանկանում են պաշտոններ առաջարկել գործադիրում։ Մասնավորապես, Արամ Սարգսյանին՝ փոխվարչապետի, Արման Բաբաջանյանին՝ նախարարի պաշտոն տալ։

«Եվրաքվեին» արվող բոնուսներից մեկն էլ կարող է լինել արդարադատության նախարարի պաշտոնում Տիգրան Եգորյանի նշանակումը։ Նրա կինը՝ փաստաբան Լուսինե Հակոբյանը «Եվրաքվեի» հիմնական կազմակերպիչներից մեկն է։ Արամ Սարգսյանի համար կարող են պաշտոնանկ անել Մհեր Գրիգորյանին, փոխարենը նշանակեն արևմտամետի համարում ունեցող Սարգսյանին։ ՔՊ մեր աղբյուրին դեռ հայտնի չէր, թե էլ որ նախարարությունն են ուզում հանձնել «Եվրաքվեին»: Մի քանիսին էլ փոխնախարար ու վարչության պետի պաշտոն կառաջարկեն՝ արևմտամետներին կրկին իրենց ազդեցության տակ պահելու համար։ Լիլիթ Ամատունի

Facebook
Twitter

Կարդացեք նաև