Skip to main content

Հոր գտնվելու վայրն անհայտ է, որդուն տեղափոխել են Երևան՝ հիվանդանոց | Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ | «Դեռ ուշ չէ՝ սթափ գնահատելու իրավիճակը»․ Ռուսաստանը նախազգուշացում է ուղղել Թուրքիային | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուզում եմ նայեն աչքերիս մեջ ու ասեն.Առուշ Առուշանյանը` քննադատությունների մասին | Բռնnւթյունը ծնվում է տգիտnւթյունից․ այն թուլամnրթության արդյունք է. Աննա Հակոբյան (տեսանյութ) | Ռուսական ազդեցությունից դուրս գալը դեռևս ինքնիշխանություն ձեռք բերել չէ, եթե դրա արդյունքում երկիրը հայտնվում է մեկ այլ աշխարհաքաղաքական նախագծի ազդեցության ներքո․ Դավիթ Անանյան | Կառավարությունը նախատեսում է 2026–2031 թվականների ընթացքում կառուցել կամ հիմնանորոգել շուրջ 40 կամուրջ․ Նիկոլ Փաշինյան | Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի՝ 65 տարեկանի շեմի վերացման կարգավորումը | Նրա աչքերում վախ զգացի․ Ծառուկյանը՝ Ռուֆիի հետ առաջին հայացքների մենամարտի մասին | Միկոյան փողոցում թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց | Պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդունել է ՀՀ-ում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Եթե Ձեր երեխան ենթարկվել է առցանց hարձակման կամ կիբեռբnւլինգի, անհապաղ դիմեք իրավապահ մարմիններին․ ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանություն | Նորածինների ամենատարածված անունները Հայաստանում. ցանկը փոխվել է | Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան

Լրահոս

ԱԺ երեք կին պատգամավորներ մեկնում են Ռեյկյավիկ. Նրանց շարքում է նաեւ ընդդիմադիր Թագուհի Թովմասյանը

Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ԱԺ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը («Պատիվ ունեմ» խմբակցություն), Մարիամ Պողոսյանը (ՔՊ) եւ Մերի Գալստյանը (ՔՊ) 5 օրով գործուղվում են Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկ:Կարգադրության մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ.«Ռեյկյավիկ գլոբալ ֆորում 2024» միջոցառմանը մասնակցելու համար 2024 թվականի նոյեմբերի 9-13-ը Ռեյկյավիկ (Իսլանդիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավորներ Թագուհի Թովմասյանին, Մարիամ Պողոսյանին, Մերի Գալստյանին:Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարող Վ. Հարությունյանին՝ գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի ՀանրապետությանԱզգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

Facebook
Twitter

Կարդացեք նաև