Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդու | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այո´, ես գիտեմ, որ Գեղամ Նազարյանը անբարոյական է. Ռուբեն Մելիքյան | ՈՒՂԻՂ. Արման Թաթոյանն ու «Միասնության թևերի» թիմը Գավառում հանդիպում են բնակիչների հետ | Մեզ քննադատողները պատրա՞ստ են 1 ամիս ապրել այն մարդկանց կյանքի պայմաններով, ովքեր ստանալու են 150,000 դրամ աջակցությունը․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Արտաշատի խճուղում բшխվել են «Suzuki»-ն և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ | Հայաստանն Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն․ Սամվել Կարապետյան (տեսանյութ) | Սա նոր փուլ է Հայաստանում էկոմիջավայրի և բնապահպանական ընկալման տեսակետից․ Տավուշի մարզում տրվել է էկոպարեկային ծառայության մարզային վարչության գործարկման մեկնարկը | Երևանում հրդեհ է բռնկվել «Acura» մակնիշի ավտոմեքենայում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գեղամ Նազարյանը Փաշինյանին պատմում է իր հերոսությունների մասին | Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) | Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն․ ՄԻՊ | Տեղի ունեցավ Կիրանցի եկեղեցու օծումը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանից 30-40 մետր հեռավորության վրա․ սա շատ խորհրդանշական և կարևոր քայլ է․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | Նոր փռած ասֆալտն արդեն քանդվել է․ Արթուր Չախոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր քավորությամբ հաջորդը Տավուշում ո՞ր տարածքն է հանձնվելու. հարց՝ Տավուշի մարզպետ Փաշինյանի քավորին | Ի տարբերություն տարբեր կառույցների և երկրների, որոնք աջակցում են արցախցիների իրավունքների վերականգնմանը, հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը․ Աբրահամյան

Լրահոս

Հոկտեմբերի 26-ի ընտրությունները կորոշեն՝ կա՛մ Եվրոպա, կա՛մ վերադարձ ռուս-խորհրդային անցյալին. Վրաստանի նախագահ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոստացել է հետ կանչել բոլոր ռուսամետ օրենքները, եթե ընդդիմությունը հաղթի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Այս մասին գրում է գերմանական Bild թերթը՝ մանրամասնելով, որ Վրաստանի նախագահն այս մասին ասել է Բեռլինում ելույթի ժամանակ: «Այս ընտրությունները կորոշեն՝ կա՛մ Եվրոպա, կա՛մ խավար, վերադարձ ռուս-խորհրդային անցյալին»,-կայանալիք ընտրությունների մասին ասել է Զուրաբիշվիլին։ Նրա խոսքով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և նրա հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին այլևս չեն ձգտում դեպի Եվրոպա և  սահմանափակում են խոսքի և ընդդիմության ազատությունը.

«Նա (Իվանիշվիլին) վնաս է պատճառել երկրին, թուլացրել և մեկուսացրել է: ԵՄ թեկնածու լինելու բերկրանքը փչացել է՝ անպետք օրենքի առաջ մղմամբ», — ասել է Վրաստանի նախագահը: Զուրաբիշվիլին քննադատել է վերջերս ընդունված «օտարերկրյա գործակալների» և «ԼԳԲՏ քարոզչության» արգելքի մասին օրենքները:

«Վրաց հավատարիմ և հյուրընկալ ժողովրդին չպետք է շփոթել իշխանության հետ։ Մեզ մոտ զբոսաշրջիկները միշտ ողջունելի են, նրանք ապահով են»,- դիմել է նախագահը ԼԳԲՏ համայնքը ներկայացնող անձանց։ Նա հավելել է, որ «ամեն ինչ կորած չէ»: «Ես խնդրում եմ երիտասարդներին, ինչպես նաև երկրի հեռավոր շրջանների բնակիչներին ակտիվորեն մասնակցել ընտրություններին, որպեսզի կարողանանք Վրաստանը դիրքավորել որպես եվրոպական երկիր և կանխել երիտասարդների հետագա միգրացիան», — ասել է նախագահը։

Զուրաբիշվիլին կոչ է արել ստեղծել փորձագիտական կառավարություն 1 տարի ժամկետով՝ Վրաստանը եվրոպական ուղի վերադարձնելու համար։ «Եթե եվրոպամետ ուժերը հաղթեն, ես կչեղարկեմ բոլոր հակաեվրոպական օրենքները և կբանակցեմ Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ»,- խոստացել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև