Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակ | Հայաստանին որևէ մեկը չի օգտագործում Ռուսաստանի դեմ. Միրզոյանը՝ Լավրովին | Ամերիկացիների հետ բանակցությունների պատմությունը թելադրում է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել․ Փեզեշքիան | ԲՀԿ մի խումբ անդամներ, բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Գյումրիի բնակչի տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր․ Հակակոռուպցիոն կոմիտե | Անձրև, ամպրոպ, կարկուտ. եղանակը՝ Հայաստանում | Եթե մարդիկ ասեն՝ Նիկոլ գնա՛, Նիկոլն ո՞վ է, որ չգնա, Նիկոլը ծառա է. Փաշինյան | Երբ ՀՀ իշխանությունները շանտաժի լեզվով են խոսում ՌԴ հետ, պետք է սպասեն, որ ամեն օր տարբեր սահմանափակումներ են լինելու․ Սամվել Կարապետյան (տեսանյութ) | Ես վստահ եմ, որ Զելենսկին չգիտի, որ մոլորակի վրա նման մարդ գոյություն ունի. Ալեն Սիմոնյանը՝ Անդրանիկ Թևանյանի մասին | Հայաստանում ամենավստահելի կառույցը բանակն է. IRI-ի հարցման տվյալները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշխատող, ստեղծարար և նախաձեռնող մարդն է ձևավորում ուժեղ տնտեսություն. Ծառուկյան | Մեզ չեն ֆինանսավորում ո՛չ նախկինները, ո՛չ օլիգարխները․ «Միասնության թևերի» պատասխանն իշխանական քարոզչությանը | Մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումները | Փաշինյանին կվռնդեն, եթե Հայաստանն անցնի գազի եվրոպական սակագների․ Մեդվեդև | Փաշինյանը համառորեն ներս է քաշում Հայաստանը ԵՄ․ Մեդվեդև | Պաշտոնական․ Սարգիս Ադամյանը հեռացավ Քյոլնից

Լրահոս

ԱՄՆ նախագահի թեկնածուների հայտարարությունները կարող ենք դրոշակ դարձնել և օգտագործել մեր շահերի առաջ մղման համար. Սուրեն Սարգսյան

ԱՄՆ նախագահի թեկնածուների հայտարարությունները կարող ենք դրոշակ դարձնել և օգտագործել մեր շահերի առաջ մղման համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Անհերքելի է մեկ իրողություն. Թրամփի օրոք Արցախը հարձակման ենթարկվեց, Բայդենի/Հարիսի օրոք՝ հայաթափվեց

Այս ամենն ուղորդվում էր ոչ միայն ԱՄՆ-ի, այլև միջազգային հանրության քննադատական հայտարարություններով, բայց զրո հստակ գործողություններով: Սա է պատճառներից մեկը, որ ԱՄՆ հայկական կազմակերպությունները պաշտոնապես չեն աջակցում ԱՄՆ նախագահի և ոչ մի թեկնածուի:
Այդուհանդերձ, թեկնածուների հայտարարություններն ու դիրքորոշումները կարևոր են:

Դրանք հիմք են ստեղծում ապագայում ցանկացած թեկնածուի հետ աշխատելու համար՝ հայկական օրակարգը առաջ մղելու համար, այդ թվում էթնիկ զտումների ճանաչման և դատապարտման տեսանկյունից:

Հասկանալի է, որ թեկնածուների հայտարարությունները նախընտրական բնույթ են կրում և բացարձակ ոգևորվելու կարիք չկա: Սակայն, այս հայտարարությունները վաղը կարող ենք դրոշակ դարձնել և օգտագործել Վաշինգտոնում մեր շահերի առաջ մղման համար»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև