Skip to main content

Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ

Լրահոս

Ինչի հետևանքով է բանակում արձանագրվել կյանքից զրկվելու 33 դեպք․ մանրամասնում է ՊՆ մամուլի քարտուղարը

Նախորդ տարվա համեմատ այս տարի տվյալ պահի դրությամբ բանակում մահվան դեպքերը գրեթե 2 անգամ նվազել են, «Հանրային» հ/ը եթերում հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Թորոսյանը նշել է, որ տարբեր իրավապաշտպաններ և փորձագետներ, երբ հայտարարում են, որ, օրինակ, 2024 թվականին զինված ուժերում մահվան 33 դեպք է արձանագրվել, չեն նշում, թե այդ դեպքերից քանիսն են ծառայողական պարտականությունների հետ կապված, ուստի հանրության շրջանում թյուրընկալումներ են լինում, մարդիկ կարող են կարծել, որ, օրինակ, այս տարվա ընթացքում արձանագրված 33 մահվան դեպքերը միայն ինքնասպանություններ և սպանություններ են։

ՊՆ մամուլի քարտուղարը ներկայացրել է 33 մահվան դեպքերի պատճառները.

Ավիավթար – 2
Հիվանդության հետևանքով – 5
ՃՏՊ հետևանքով- 11 դեպք, որից 7-ը ծառայության հետ չկապված
Դժբախտ պատահար – 5։

«Այսպիսով կարող ենք արձանագրել, որ 2024 թվականի հաշվետու ժամանակահատվածում և այս պահի դրությամբ, նախորդ տարվա համեմատ, բանակում մահվան դեպքերը գրեթե 2 անգամ նվազել են, ինչը խոսում է այն մասին, որ հսկայական աշխատանք է տարվում նման դեպքերը զինված ուժերում բացառելու համար։

Նաև հղում պետք է կատարեմ դատախազության հանրայնացրած ցուցանիշին։ 2023 թվականի ընթացքում ՀՀ ԶՈՒ այլ զորքերի զորամասերում արձանագրվել է հանցագործության 2358 դեպք՝ նախորդ տարվա 4570-ի դիմաց. նվազում է արձանագրվել 2212-ով կամ 48.4 տոկոսով։ Սա եւս պաշտպանական գերատեսչության և պատկան մարմինների հսկայածավալ աշխատանքի և շոշափելի արդյունքի մասին է խոսում»,-նշել է Թորոսյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև