Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակ | Հայաստանին որևէ մեկը չի օգտագործում Ռուսաստանի դեմ. Միրզոյանը՝ Լավրովին | Ամերիկացիների հետ բանակցությունների պատմությունը թելադրում է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել․ Փեզեշքիան | ԲՀԿ մի խումբ անդամներ, բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Գյումրիի բնակչի տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր․ Հակակոռուպցիոն կոմիտե | Անձրև, ամպրոպ, կարկուտ. եղանակը՝ Հայաստանում | Եթե մարդիկ ասեն՝ Նիկոլ գնա՛, Նիկոլն ո՞վ է, որ չգնա, Նիկոլը ծառա է. Փաշինյան | Երբ ՀՀ իշխանությունները շանտաժի լեզվով են խոսում ՌԴ հետ, պետք է սպասեն, որ ամեն օր տարբեր սահմանափակումներ են լինելու․ Սամվել Կարապետյան (տեսանյութ) | Ես վստահ եմ, որ Զելենսկին չգիտի, որ մոլորակի վրա նման մարդ գոյություն ունի. Ալեն Սիմոնյանը՝ Անդրանիկ Թևանյանի մասին | Հայաստանում ամենավստահելի կառույցը բանակն է. IRI-ի հարցման տվյալները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշխատող, ստեղծարար և նախաձեռնող մարդն է ձևավորում ուժեղ տնտեսություն. Ծառուկյան | Մեզ չեն ֆինանսավորում ո՛չ նախկինները, ո՛չ օլիգարխները․ «Միասնության թևերի» պատասխանն իշխանական քարոզչությանը | Մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումները | Փաշինյանին կվռնդեն, եթե Հայաստանն անցնի գազի եվրոպական սակագների․ Մեդվեդև | Փաշինյանը համառորեն ներս է քաշում Հայաստանը ԵՄ․ Մեդվեդև | Պաշտոնական․ Սարգիս Ադամյանը հեռացավ Քյոլնից

Լրահոս

Ալիևի ստորագրելուց հետո Կանոնակարգը մտնելու է Ադրբեջանի խորհրդարան, իսկ նրանք կարող են նոր պահանջներ ներկայացնել. Գառնիկ Դանիելյան

Այս պահին սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը մեր կողմից շուտ վավերացնելը ձեռնտու էր Ադրբեջանին: Այս մասին նախագահական նստավայրի առաջ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Սրբազան պայքար»-ի առաջնորդներից Գառնիկ Դանիելյանը:

«Ալիևը ևս ստորագրել է այդ կանոնակարգը, այն արդեն գնալու է Ադրբեջանի խորհրդարան մտնի: Այդտեղ նրանք կարող են էլի վերապահումներ անել ու էլի ուրիշ պահանջներ ներկայացնեն»,- ասաց Դանիելյանը:

Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանի կողմից կան տեսանելի և անտեսանելի պահանջներ, Ադրբեջանն ունի պլան մինիմում և պլան մաքսիմում:

Գերիների մասին հարցին, թե որքանով է հավանական այս բանակցությունների արդյունքում նրանց վերադարձը, պատգամավորն ասաց, որ գերիների մասին այս իշխանությունները մոռացել են:

«Սուտ են ասում, չեն բանակցում: Իրենց ձեռնտու չէ, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գա Հայաստան, քանի որ վտանգներ են տեսնում, որովհետև շատ բան կարող են ասել Նիկոլ Փաշինյանի մասին և այստեղ իրավիճակ փոխվի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 24-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը:

Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևն այսօր ևս հաստատել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև