Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան

Լրահոս

Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց բարեկեցությունն «աչքի փուշ» է դառնում. Փաշինյան

Յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը որոշակիորեն փոխկապակցված է ՀՀ համընդհանուր բարեկեցության հետ:  Այս մասին ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հնարավոր է՝ լավ վաստակել, բայց համընդհանուր թշվառության և աղքատության միջավայրում այդ վաստակը վայելելու բերկրանք և հնարավորություն չունենալ, այլ ընդհակառակը՝ ունենալ մեկուսացվածության ու տագնապի  զգացողություն, որ աշխատանքով ձեռք բերածդ կարող է կորսվել ապօրինի ինչ-ինչ ազդեցությունների հետևանքով: Եթե կա լայնածավալ թշվառություն և աղքատություն, հատվածական բարեկեցությունն առաջնային թիրախ է և «աչքի փուշ»: Ատելություն է ձևավորվում ցանկացած բարեկեցիկ միջավայրի նկատմամբ:

Հետևաբար, երբ ես ասում եմ, պետական բյուջեն մեր մեծ ընտանեկան բյուջեն է, դա համերաշխության մասին է»,- ասաց նա: Փաշինյանի խոսքով՝ քաղաքացիները պետական բյուջեում իրենց ներդրումն են անում հանուն բոլորի բարեկեցության: «Բարեկեցության անբաժանելի բաղադրիչ են ինչպես կենցաղային հարմարավետությունը, այնպես էլ ազատությունը, արդարությունը, օրինականությունը, արտաքին ու ներքին անվտանգությունը, մշակութային կյանքը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև