«Գոյի» դերասանները երեկ արդեն ինքնակամ լքել են թատրոնը։ Նրանք այսօր ժողով կիրականացնեն, հասկանալու համար, թե որն է լինելու հաջորդ քայլը։
«Գոյի» անձնակազմը պահանջում է ստեղծագործական թույլտվություն իրենց թատրոնում։ «Մենք պահանջում ենք, որ պատկան մարմիններն արձագանքեն և լուծեն մեր խնդիրը», -հայտարարել էր «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը։
Հիշեցնենք, որ 35 տարի գործող «Գոյ» թատրոնը կառավարության որոշմամբ տարեսկզբին միացավ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը, սակայն, դեմ է այդ որոշմանը։ Նրանք ցանկանում են խաղալ առանձին թատրոնում։

















































