Skip to main content

Արագածոտնի մարզի Ապարան համայնքում շինարարական բում է. տեսանյութ | Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ Զաքարյան | Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ | Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | Մահացել է Մեսսիի հայրը | Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմանները. ԻՀՊԿ ներկայացուցիչ | Խաղողօրհնեքը կնշվի օգոստոսի 16-ին | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ մի շարք շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ | Նույն անձը չի ցնցվո՞ւմ, երբ պարկերի մեջ տղաների մարմինները քայքայվում են դիահերձարաններում․ զոհվածի ծնողը՝ ՔՊ-ական պատգամավորին | Չեմ հավատում․ կապիկությունները, շոուները մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի սցենարով են | Մտել եք Արգամ Աբրահամյանի տուն, շոու սարքել, չե՞ք հոգնել այս ամենից․ Անի Կարապետյան | Գեղարքունիքում բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53»-ն ու «Opel»-ը. բեռնատարը կողաշրջվել է | Ես ոչ մի երաշխիք չեմ ստացել. Մխիթարյանը բացահայտել է, թե ինչն է ստիպել երկարաձգել պայմանագիրը «Ինտերի» հետ | Փաշինյանը զանգահարել է Ալիևին | ՔԿ-ն հաղորդագրություն է տարածել Արգամ Աբրահամյանի ձերբակալության հետ կապված՝ նրան վերագրելով սպանության պատվեր

Լրահոս

Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը

Ապրիլի 28-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Դեսպանության առջև Արարատ Միրզոյանը բարձրացրել է Հայաստանի Հանրապետության եռագույնը, Հանրապետական զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են երկու երկրների ազգային օրհներգերը, և ժապավենի կտրելու արարողությունից հետո պաշտոնապես ազդարարվել է դեսպանության բացումը:

Նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է. «Այս օրը նշանակալից է ոչ միայն Հայաստանի դիվանագիտական ներկայության ամրապնդման, այլև Հայաստանի և Ֆրանսիայի` ավելի ու ավելի ամրապնդվող բարեկամության տեսանկյունից. բարեկամություն, որն ունի հարուստ պատմություն և խարսխված է մեր դավանած ընդհանուր արժեքների՝ ազատության, ժողովրդավարության և համերաշխության վրա, որի լավագույն արտահայտությունն է այսօր այստեղ ձեր՝ բազմամարդ ներկայությունը։

Ցանկանում եմ երախտագիտության խոսք ուղղել Ֆրանսիայի իշխանություններին՝ ցուցաբերած շարունակական աջակցության համար, ինչպես նաև անձամբ Ձեզ՝ պարո՛ն նախարար, թանկագի՛ն բարեկամ, Հայաստանի համար այս շատ կարևոր իրադարձությանն անձամբ մասնակցելու համար։

Այս հանդիսավոր բացումը տեղի է ունենում Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան նախատեսվող պետական այցից օրեր առաջ. այց, որը համոզված եմ` կդառնա մեր երկկողմ հարաբերությունների պատմության կարևորագույն հանգրվաններից մեկը։ Ըստ էության, Հայաստանի անկախության վերականգնումից հետո, Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները հետևողականորեն զարգացել են, և այսօր Հայաստանին և Ֆրանսիային հաջողվել է ձևավորել ռազմավարական բնույթի հարաբերություններ՝ հիմնված քաղաքական սերտ երկխոսության, կանոնավոր բարձրաստիճան շփումների, ակտիվ խորհրդարանական և ապակենտրոնացված համագործակցության և բազմոլորտ գործընկերության վրա, ինչը տեսանելի է ինչպես երկկողմ, այնպես էլ եվրոպական ու միջազգային մակարդակներով։ Իսկապես ռազմավարական գործընկերություն, որը շուտով կամրագրվի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրվելիք փաստաթղթով»։

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն իր խոսքում նշել է. «Պարոն նախարար, ինչպես նշեցիք` մի քանի օրից Հանրապետության նախագահը պետական ​​այցով կմեկնի Հայաստան, որը կնշանավորի մեր երկու երկրների միջև կապերի բացառիկ ամրապնդումը: Այդ ժամանակ Երևանը կդառնա Եվրոպայի բաբախող սիրտը. այն կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը։

Այս իրադարձությունը վկայում է, որ մեր երկու երկրները ընտրել են վճռականությամբ և վստահությամբ միասին քայլել դեպի ապագա: Հայաստանի համարձակ հանձնառությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման ուղղությամբ, բացել է նոր հորիզոն՝ Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և բարգավաճման ճանապարհին»»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև