Skip to main content

Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո | Ձերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկը | Մարզերում գործարկվել է դպրոցական ավտոբուսների ծառայությունը | Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը վիրահատում են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թեժ ընտրապայքար Աբովյանում. Արթուր Հարությունյանը կառաջադրվի համայնքի ընտրություններում | Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ | Տավուշում ուսուցիչը տետրով հարվածել է աշակերտին, ապտակել ու հրել, փոխտնօրենը՝ անկյուն է կանգնեցրել | Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին | Անահիտ Մանասյանն այցելել է ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանին | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քրիստոսի գործի նմանակումն է, երբ գործիչը գնում է գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, որ կիսի իր գաղափարը | Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան | Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագnրծին | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ելույթը Աղոթքի նախաճաշին

Լրահոս

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ

Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական խուզարկություն է իրականացրել Ավան 5-րդ փողոց 11/1 հասցեում, ոչինչ չի հայտնաբերել, սակայն ձերբակալել են տան բնակիչներից մեկին՝ Հակոբ Ավագյանին՝ հիմնավորելով, թե նա կապ ունի «Ուժեղ Հայաստան»-ի հետ և ներգրավված է կաշառքի գործով։ Այս մասին ահազանգել են NewDay.am-ին։

«Առավոտյան՝ 07:30-ին, մտել են տուն, երեխաների և կանանց աչքի առաջ խուզարկություն իրականացրել, անգամ երեխայի դասագրքերի մեջ են ինչ-որ բան փնտրել, խաղալիք ատրճանակներն են զննել։ Խուզարկություն են իրականացրել նաև Հակոբի վարած մեքենայի մեջ, որի սեփականատերը ինքը չէ։ Մի քանի ժամ խուզարկություն են արել, ոչինչ չեն հայտնաբերել, հիմա ուզում են տանեն կալանքի»,– մանրամասնում է մեզ ահազանգած քաղաքացին։

Ըստ քաղաքացու՝ Հակոբ Ավագյանը «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի աշխատակից չէ, շտաբներում ներգրավված չէ, առհասարակ կուսակցական չէ։

«Պարզապես շրջապատում գիտեն, որ ընդդիմադիր հայացքներ ունի, քննադատում է Փաշինյանին։ Փաստորեն, հիմա բոլոր ընդդիմադիրների տները կմտնեն ու ինչ-որ պատճառաբանություններով կտանեն կալանքի։ Վախ են տարածում։ Ուզում եմ նշել նաև, որ Հակոբ Ավագյանը վատառողջ է, շաքար ունի»,– նշում է քաղաքացին։

Նշենք, որ ժամը 19։00-ին Հակակոռուպցիոն դատարանը քննելու է Հակոբ Ավագյանի խափանման միջոցը կալանք  սահմամենլու հարցը։

Մեր  տեղեկություններով՝ այսօր Ավանում այլ  ձերբակալվածներ ևս եղել են։

Անի Գևորգյան

Facebook
Twitter

Կարդացեք նաև