Skip to main content

Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց | Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո | Ձերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկը | Մարզերում գործարկվել է դպրոցական ավտոբուսների ծառայությունը | Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը վիրահատում են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թեժ ընտրապայքար Աբովյանում. Արթուր Հարությունյանը կառաջադրվի համայնքի ընտրություններում | Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ | Տավուշում ուսուցիչը տետրով հարվածել է աշակերտին, ապտակել ու հրել, փոխտնօրենը՝ անկյուն է կանգնեցրել | Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին | Անահիտ Մանասյանն այցելել է ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանին | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քրիստոսի գործի նմանակումն է, երբ գործիչը գնում է գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, որ կիսի իր գաղափարը | Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան | Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագnրծին

Լրահոս

Հովիկ Աբրահամյանի մասով ունենք առանձին քրեական վարույթ, ԱՆԻՖ-ի զարգացումների մասին առաջիկայում իրազեկմամբ հանդես կգանք. Նալբանդյանի մասով ևս քրեական վարույթ է քննվում. Վարդապետյան

Հովիկ Աբրահամյանի մասով ունենք առանձին քրեական վարույթ, իր ապօրինի գույքերի մասով և առանձնատան հետ կապված ունենք տեղեկատվություն, հայցեր և ապամոնտաժված տարածքներ, որոնք լայնորեն հրապարակվել են։ Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան թեմային:

Վարդապետյանը շեշտեց, որ Հովիկ Աբրահամյանին առաջադրված մեղադրանք չկա, նախաձեռնված է վարույթ փողերի լվացման հատկանիշներով:

«Ձեր բառերով ասած սիրելի գործարար մասին, որ նշում էիք, ես ենթադրում եմ՝ ճիշտ եմ հասկանում ում մասին է խոսքը, […] ևս քրեական վարույթ է քննվում մի շարք արարքների հետ կապված, որոնք մեր նախնական գնահատմամբ փողերի լվացման հատկանիշներ են պարունակում։ Հաշվի առնելով սխեմաների լայնածավալությունը և այն քննությունը, որը իրականացվում է մոտավորապես մինչև 1 տարի ժամկետում՝ դժվար է ակնկալել, որ այսօր գալու էի ու պատմեի, որ այդ գործը բացահայտել ու ուղարկել ենք դատարան»,- նշել է Վարդապետյանը՝ արձագանքելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ Նարեկ Նալբանդյանին առնչվող հարցին:

Անդրադառնալով Սևանի ափին գտնվող ապօրինի 3,000 առանձնատներին՝ Վարդապետյանը նշեց, որ 3000 առանձնատուն տեսականորեն նույնիսկ դժվար է պատկերացնել Սևանի ափին, խոսքը գնում է 3000 ապօրինի շենք-շինությունների մասին, որոնցից մեծ մասը վագոն տնակներ են:

«Հիմա դատախազությունը իրականացնում է այդ վագոն-տնակների հաշվառումը, որովհետև որևէ փաստաթղթում այդ բոլոր կառույցները չկան նշված: Սեյրան Օհանյանի առանձնատունը կառուցապատման իրավունքով հողահատկացում էր՝ առանձնատունը վրան կանգնած: Այս պայմաններում որևէ մարմին չի կարող գրանցել սեփականության իրավունքը, դրանք վեր ենք հանում մեր դատախազական գործառույթների շրջանակում և հերթով ապամոնտաժում ենք։

Ենթադրում էինք, որ Սևան ազգային պարկ-պոակը պետք է ինքնուրույն սկսի այս գործընթացը, բայց փաստորեն կարիք կար, որպեսզի մենք միջնորդագրեր ներկայացնենք, չեմ բացառում նաև այդ առանձնատների սեփականատերերի գործոնը, երբ կավարտենք վագոն-տնակների և մնացած կիսաքաղաքային կառույցների հաշվարկը, անպայման կտեղեկացնենք»:

Խոսելով հայտնի ԱՆԻՖ-ի չարաշահումների գործի մասին, որով առկա էին 25 միլիարդ դրամի չարաշահումներ, դատախազը ասաց, որ ԱՆԻՖ-ի հետ կապված երրորդ երկիր ուղարկել են իրավական օգնության պահանջ, որի վերաբերյալ տվյալները ստացել են վերջերս և առաջիկայում դատախազությունը արդեն հանրային իրազեկմամբ հանդես կգա ԱՆԻՖ-ով լրացուցիչ զարգացումների մասին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև