Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, այցով գտնվում է Երևանում: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նշենք, որ Շահին Մուստաֆաևը Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նախագահն է։ Հայաստանյան հանձնաժողովի նախագահը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է:
















































