Skip to main content

«Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին | Կապանում Իրանի նոր հյուպատոս է նշանակվել Դավուդ Յայեջին | Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան

Լրահոս

Ձորաղբյուրում մեքենաներ են բախվել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել. կա մեկ զոհ և մեկ վիրավոր

Նոյեմբերի 1-ին` ժամը 23:01-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Նորավան թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են Opel (վարորդ՝ Թ․ Ղ․ ծնված 2005 թ.) և Moskvich մակնիշների ավտոմեքենաները. ինչի հետևանքով Opel մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը։

Փրկարարները հոսանքազրկել են Moskvich մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։24-ին, մարվել՝ 23:24-ին։ Այրվել է Opel մակնիշի ավտոմեքենան։

Facebook
Twitter

Կարդացեք նաև