Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բուդապեշտում՝ Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովին իր ելույթի ընթացքում հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել: Ֆրանսիան շտապեցնում է Փաշինյանին ստորագրել ՀՀ վերջնական կապիտուլյացիան։ Արևմուտքը, որի մաս է կազմում նաև Ֆրանսիան շարժվում է միայն սեփական գեոպոլիտիկ շահերով։ Ֆրանսիան ցանկանում է ՀՀ-ում զրոյացնել ՌԴ-ի ռազմա-քաղաքական ներկայությունն ու փոխել ՀՀ արտաքին քաղաքականությունը դեպի ԵՄ ու ՆԱՏՕ՝ հենվելով Փաշինյանի ու ՔՊ-ի վրա։ Թե ինչ կլինի ՀՀ-ի ապագան, Սյունիքը կմնա հայկական, թե ոչ և ադրբեջանցիները կվերադառնան Երևան՝այդ հարցերը Ֆրանսիային կամ Արևմուտքին չեն հուզում։ Նրանց համար կա մեկ գերնպատակ՝գեոպոլիտիկ վնաս հասցնել ՌԴ-ին՝այդ թվում հայկական շահերի հաշվին։ Արևմուտքը խորացնում է նավթագազային կապերն Ադրբեջանի հետ՝ավելացնելով գազի գնման ծավալները։ Ալիևը հայոց ցեղասպանություն է իրականացրել Արցախում, սակայն Արևմուտքը լռում է, քանի որ նրանց համար ադրբեջանական նավթ ու գազն ավելի կարևոր են, քան հայկական Արցախն ու արցախցիների ճակատագիրը։ Արևմուտքն ոչինչ չի անում Բաքվում պահող հայ ռազմագերիներին ազատ արձակելու համար՝չնայած կարող են մեկ զանգով այնպիսի ճնշում գործադրել Ալիևի կլանի վրա, որ հաջորդ իսկ օրը հայ գերիները վերադառնան Հայաստան։ Հարավային Կովկասում Արևմուտք-ՌԴ գեոպոլիտիկ պայքար է ընթանում, որտեղ Արևմուտքը հենվում է Փաշինյանի վրա՝նրան խոստանալով իշխանության պահպանում՝հակառուսական քայլերի դիմաց։ ՀՀ-ի փրկությունը՝օր առաջ իշխանափոխության մեջ է, քանի դեռ ժամանակ կա փրկել հայոց պետականությունը ՔՊ-Ադրբեջան դաշինքից։














































