Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

«Տեղեկություն է հրապարակվել, թե Անդրանիկ Թևանյանի աբսուրդային գործով անցնում եմ նաև ես»․ Արեգնազ Մանուկյան

«Այսօր մամուլում տեղեկություն է հրապարակվել, թե Անդրանիկ Թևանյանի աբսուրդային գործով անցնում եմ նաև ես։ Իրավապահներին հայտնում եմ, որ իրենք սխալ ուղղությամբ են գնում, որովհետև ես ոչ թե լրտես կամ դավաճան եմ, այլ ահաբեկիչ։ Տարիներ շարունակ ամենօրյա ռեժիմով ահաբեկում եմ Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ական կատարածուների և մի կին ատամնատեխնիկի անդորրը»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը՝ անդրադառնալով այսօր մամուլում եղած հրապարակմանը։

Նա նշում է.

««Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում խուզարկության ժամանակ խունածաց թղթի վրա հայտնաբերված Մանուկյանների գերդաստանի տոհմածառն էլ ահաբեկչության պլանն էր, այնտեղ նշված իմ նախնիններն էլ հավակնում են ապագա վարչապետերի, նախարարների, պատգամավորների, բայց ոչ այն մի կին ատամնատեխնիկի պաշտոններին։

Իսկ եթե լուրջ, ապա իրականում այս մառազմն արդեն վերածվում է կատարյալ կապիկության։ Էն մի հոգավորի դեղերը տեղ հասցրեք կամ դոզան փոխեք, արդեն դրանց ազդեցությունն էլ չի օգնում։

Հարգելի՛ հայրենակիցներ, կոչ եմ անում հունիսի 7-ին անպայման մասնակցել ընտրություններին, ձեր քվեի ուժով վռնդել թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող այս իշխանություններին և ձևավորել նոր, ազգային իշխանություն»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև