Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

Ես ու Արիանան խաբվել ենք. դա մի մեծ փուչիկ էր, որը կամ պшյթել է, կամ պայթելnւ է. Լևոն Հարությունյանը՝ «Քոչարի» կուսակցությունից դուրս գալու մասին

Երբ Ձեզ ասացի՝ պարոն Սարգսյան, կարո՞ղ եմ մտնել «Քոչարի» կուսակցություն, Դուք ինձ, շատ շնորհակալ եմ Ձեր անկեղծության համար, ասացիք՝ ոչ, կուսակցություն մտնելը պատասխանատվություն է, Դուք արվեստագետ եք, ավելի լավ է՝ ցուցակ: Այս մասին տեսանյութ է հրապարակել դերասան Լևոն Հարությունյանը՝ դիմելով «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանին:

«Հիշո՞ւմ եք, որ ոչ թե ես եմ Ձեզ խնդրել, այլ Դուք եք ինձ խնդրել, որ ես մտնեմ ցուցակ: Գիտե՞ք ինչու, որովհետև մարդու պակաս ունեիք, չէիք կարողանում ցուցակը լրացնել: Նույնիսկ ինձ դրդում էիք, որ ցուցակ բերեմ շատ ճանաչված, հայտնի մարդկանց ու փառք Աստծո, որ դա տեղի չունեցավ:

Կխնդրեմ սրանից հետո, երբ իմ մասին խոսակցություն կլինի, պարոն Սարգսյան, մի քննարկեք այդ թեման, որովհետև երբ ինձ հարց տվեցին՝ ինչո՞ւ դուրս եկաք, ես Ձեր մասին վատ բան չասացի, ես մի բան եմ ասել՝ ամեն մարդ պիտի զբաղվի իր գործով: Այն մարդկանց, ովքեր հավատացել են մեր խոսքին, հավատացել են մեզ ու իրենց կյանքում որոշում են կայացրել, ես ներողություն եմ խնդրում։ Դա մի մեծ փուչիկ էր, որը կամ պայթել է, կամ պայթելու ճանապարհին է»,- նշել է նա։

Հարությունյանը հավելել է, որ կուսակցությանը ճանաչում է բերել Արիանա Հովսեփյանը, մի քիչ էլ ինքը:

«Ձեզ ճանաչեցին, հասկացան՝ ինչ է «Քոչարի» կուսակցությունը, կուսակցության ծրագրերը, որը նոր եմ հասկանում, որ փուչիկ է: Այս վերջին հարցազրույցի ժամանակ ես հասկացա ևս մեկ բան. դուք պատմում եք այն պատմությունները, որոնք 600 անգամ տարբեր տեղեր ասել եք։ Լավ, ձեր մոտ նոր ծրագրեր չկա՞ն, նոր մտքեր։ Այսինքն՝ դա լավ կառուցված խոսույթ էր, հասկանում եք՝ մարդու վրա կարող է ազդեցություն ունենալ ու մեր վրա ունեցել է, մենք խաբվել ենք ու փառք Աստծո, որ ճանապարհի կեսին դա հասկացանք։

Այն մարդկանց, ովքեր Արիանայի և մեր պատճառով ուզել են իրենց ձայնը տալ «Քոչարի» կուսակցությանը, ես կարող եմ ասել՝ հանգիստ ձեր որոշումը կայացրեք, կարող եք չտալ։ Դա մեծ փուչիկ է, որը կամ կպայթի, կամ պայթել է, կամ էլ պայթելու ճանապարհին է»,- նշել է դերասան Լևոն Հարությունյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև