Skip to main content

Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Սուր շնչառական վարակների քանի դեպք է արձանագրվել. ինչ պատկեր է նախորդ տարվա համեմատ

«Սուր շնչառական վարակների թիվը սեզոնի համեմատ քիչ են»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել էր Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները թերևս փաստում են այն, քանի որ 2024 թվականի սեպտեմբերին արձանագրվել է սուր շնչառական վարակների 11 հազար 231 դեպք։ Սակայն հարկ է նշել, որ նախորդ տարվա՝ 2023 թվականի սեպտեմբերի համեմատ, այս ցուցանիշն ավելացել է 364-ով։ Նախորդ տարի սուր շնչառական վարակներով հաշվառվել է 10 հազար 867 մարդ։

ArmLur.am-ը, ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներն ուսումնասիրելով, նկատել է, որ բոլոր տեսակի անգինաների դեպքում հիվանդների քանակի աճ է նկատվել։ 2024 թվականի սեպտեմբերին բոլոր տեսակի անգինաներով վարակվածների թիվը կազմել է 228, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում 110 դեպք է հաշվառվել։ Հիշեցնենք, որ սուր շնչառական վարակներով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով՝ Առողջապահության նախարարությունը հիշեցնում և հորդորում է.

• Պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով առաջնային առողջության պահպանման կազմակերպություն,
• խուսափե´ք սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից,
• եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ աշտանշաններով երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
• եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
• մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
• հագնվե´ք եղանակին համահունչ,
• պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
• օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
• հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
• հետևեք անձնական հիգիենային։

Էմմա Միքայելյան

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031