Skip to main content

Ծնվել է Մարմարիկ գետում մաhացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը | ՈՒՂԻՂ . Լարված իրավիճակ կառավարության շենքի մոտ. ձկնաբուծությունը վտանգված է, վնասը՝ ահռելի | Գևորգ Պապոյանի հայտարարությունը մոլորեցնող է․ Հայաստանից ԱՄԷ ծաղիկներ արտահանվել են նաև նախկինում. FIP | Այսօր ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել ԿԸՀ․ Գոհար Մելոյան | «Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում | Հայտնի են բուհերում թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթի հայտագրման ժամկետները | Կարեն Ջալավյանը (Քյոխ) դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին | Սերժ Սարգսյանին մեղադրում են Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցն օտարելու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել | Մայր բուհի ղեկավարն ակնհայտ քաղաքական շարժառիթներով աշխատանքից հեռացրել է Ռուբեն Մելիքյանին․ Աշոտյան | Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից | Ո՞ր քաղաքական բևեռն ավելի արդյունավետ կկարողանա արդարացնել հասարակության սպասելիքները, և, ամենակարևորը, ի՞նչ կշահի դրանից Հայաստանը. վերլուծաբան | Անահիտ Մանասյանը Գորիսում հանդիպել է համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ | Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար | Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ | Ժողովուրդը դարձել է ագրեսիվ, անհանդուրժող, և դա նրան սովորեցնում է վարչապետի պաշտոնում հայտնված անձը․ Թանդիլյան

Լրահոս

Փաշինյանը բացահայտեց՝ Բրիկսի գագաթաժողովին` լիդերների ելույթների ժամանակ, Ալիևի հետ ինչ է խոսել սեղանի շուրջ

Բրիկսի գագաթաժողովին մասնակցելը համարում եմ շատ կարևոր և արդյունավետ, սովորաբար նման միջոցառումներում շփումների շրջանակը շատ լայն է: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ գոհունակությունս հայտնել Ադրբեջանի նախագահի հետ իմ և ընդլայնված կազմով շփումների վերաբերյալ: Մի քիչ տարօրինակ կարող է հնչել, բայց մենք այդքան երկար խոսակցություն վաղուց կամ երբևէ չենք ունեցել: Մի փոքր էլ կոռեկտության խնդիր կար գոնե իմ կողմից, որովհետև մյուս լիդերները ելույթ էին ունենում, իսկ մենք մտքեր էինք փոխանակում, բայց շատ կարևոր զրույց տեղի ունեցավ»,- ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ խոսակցության ամենակարևոր հատվածն այն է եղել, որ միտք է հնչել, իր կարծիքով, Հայաստանն ու Արդբեջանը խաղաղ համակեցության և խաղաղ գոյակցության համար ունեն ոչ միայն խաղաղության պայմանագրի կամ այլ պայմանագրերի, այլ ռազմավարական գործարք կնքելու կարիք:

«Ինքս ունեմ որոշակի պատկերացումներ այդ ռազմավարական գործարքի վերաբերյալ: Այդտեղ էլ մեծ հաշվով գաղտնիք չկա: Ըստ էության, ռազմավարական գործարքի վերաբերյալ մեր պատկերացումը հենվում է իրական Հայաստանի հայեցակարգի վրա: Այդ խոսակցությունը կարևոր եմ համարում, այն դեռ պետք է քաղաքական դրսևորումներ էլ ունենա, բայց պետք էլ չէ ակնկալել, որ նման խոսակցություններն ինքնաբերաբար դրսևորում ունենում են»,- ընդգծեց նա:

Կազանում տեղի ունեցած հաջորդ կարևոր իրադարձությունը, ըստ Փաշինյանի, այն էր, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում կարող են ունենալ լուծում, որը կարող է փոխադարձ, լիարժեքորեն լինել ընդունելի: «Մենք այս առաջարկն արդեն գրավոր ձևով փոխանցել ենք Ադրբեջանին»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև