Skip to main content

Այսօր ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել ԿԸՀ․ Գոհար Մելոյան | «Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում | Հայտնի են բուհերում թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթի հայտագրման ժամկետները | Կարեն Ջալավյանը (Քյոխ) դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին | Սերժ Սարգսյանին մեղադրում են Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցն օտարելու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել | Մայր բուհի ղեկավարն ակնհայտ քաղաքական շարժառիթներով աշխատանքից հեռացրել է Ռուբեն Մելիքյանին․ Աշոտյան | Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից | Ո՞ր քաղաքական բևեռն ավելի արդյունավետ կկարողանա արդարացնել հասարակության սպասելիքները, և, ամենակարևորը, ի՞նչ կշահի դրանից Հայաստանը. վերլուծաբան | Անահիտ Մանասյանը Գորիսում հանդիպել է համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ | Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար | Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ | Ժողովուրդը դարձել է ագրեսիվ, անհանդուրժող, և դա նրան սովորեցնում է վարչապետի պաշտոնում հայտնված անձը․ Թանդիլյան | Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. էկոնոմիկայի նախարարի տեղակալը հերքել է տարածվող լուրերը | ՄԱԿ-ի փորձագետները հարցականի տակ են դնում «Սրբազան պայքարի» գործը, Հայաստանը ներկայացրել է իր պատասխանը. Civilnet | Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Լրահոս

Հունգարիայում Հայաստանի դեսպանություն կբացվի

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում Հունգարիայում ՀՀ դեսպանություն ստեղծելու մասին որոշում կայացրեց:

Հիմնավորման մեջ նշվում է, որ 2022թ․դեկտեմբերի 1-ին Լոձում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները:

Դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո երկու երկրների միջև ընթանում է ակտիվ քաղաքական երկխոսություն, առկա է բազմաոլորտ երկկողմ օրակարգ, ինչն ընդգծվել է բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններով և բազմակողմ հարթակներում հանդիպումներով՝ նախագահների ու արտաքին գործերի նախարարների մակարդակով:Հայաստանի համար Հունգարիան ունի կարևոր նշանակություն՝ որպես ԵՄ անդամ երկիր։

Հայ-հունգարական համագործակցության շրջանակը ներառում է քաղաքական, առևտրատնտեսական, միջխորհրդարանական, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ, աջակցության ծրագրերի շրջանակում իրականացվող արդյունավետ համագործակցություն, մասնագիտական հմտությունների ամրապնդման և կրթական ծրագրեր:

Հայ-հունգարական համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի նաև ՀՀ–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և Արևելյան գործընկերության շրջանակներում:

Երկկողմ հարաբերություններում կարևոր դերակատարություն ունի նաև Հունգարիայի հայ համայնքը:

2024թ. մայիսի 6-ին նախարար Սիյարտոյի հրավերով կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխան այցը Հունգարիա, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մայրաքաղաքներում փոխադարձաբար դեսպանությունների բացման վերաբերյալ:

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև