Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը. Գառնիկ Դանիելյան | Քրեական հեղինակության uպանnւթյան փորձը կանխվել է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր. Ռուբեն Վարդանյան | ՈՒՂԻՂ. Իվետա Տոնոյանի ասուլիսը | Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակ | Հայաստանին որևէ մեկը չի օգտագործում Ռուսաստանի դեմ. Միրզոյանը՝ Լավրովին | Ամերիկացիների հետ բանակցությունների պատմությունը թելադրում է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել․ Փեզեշքիան | ԲՀԿ մի խումբ անդամներ, բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Գյումրիի բնակչի տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր․ Հակակոռուպցիոն կոմիտե | Անձրև, ամպրոպ, կարկուտ. եղանակը՝ Հայաստանում | Եթե մարդիկ ասեն՝ Նիկոլ գնա՛, Նիկոլն ո՞վ է, որ չգնա, Նիկոլը ծառա է. Փաշինյան | Երբ ՀՀ իշխանությունները շանտաժի լեզվով են խոսում ՌԴ հետ, պետք է սպասեն, որ ամեն օր տարբեր սահմանափակումներ են լինելու․ Սամվել Կարապետյան (տեսանյութ) | Ես վստահ եմ, որ Զելենսկին չգիտի, որ մոլորակի վրա նման մարդ գոյություն ունի. Ալեն Սիմոնյանը՝ Անդրանիկ Թևանյանի մասին | Հայաստանում ամենավստահելի կառույցը բանակն է. IRI-ի հարցման տվյալները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշխատող, ստեղծարար և նախաձեռնող մարդն է ձևավորում ուժեղ տնտեսություն. Ծառուկյան | Մեզ չեն ֆինանսավորում ո՛չ նախկինները, ո՛չ օլիգարխները․ «Միասնության թևերի» պատասխանն իշխանական քարոզչությանը

Լրահոս

ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանի ընտրությունները․ Իրակլի Կոբախիձե

ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) առաքելությունը ճանաչել է Վրաստանում կայացած ընտրությունները՝ արձանագրելով որոշ խախտումներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական հարթակը՝ մեջբերելով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը։

«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ճանաչում է ընտրություններն այնպես, ինչպես վրացական հասարակությունը, սա է կարևորը։ Առաջինն, ով լեգիտիմություն է տալիս ընտրություններին, դա վրացի ժողովուրդն է։ Դուք տեսնում եք, որ վրացի ժողովուրդը ճանաչում է ընտրությունների լեգիտիմությունը», — ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ ընտրախախտումների հետ կապված ԺՀՄԻԳ-ն արձանագրել է միայն «առանձին միջադեպեր»։

«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նաև հայտնում է, որ երկու կողմերն էլ տեղեկատվություն են տրամադրել առանձին բռնի միջադեպերի մասին, այսինքն՝ խոսքը միայն առանձին միջադեպերի մասին է։ Քվեարկության արդյունքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը խախտումներ չի հայտնաբերել այն ընտրատեղամասերի 76 տոկոսում, որտեղ մշտադիտարկում է իրականացվել»,- ասել է Կոբախիձեն՝ հավելելով, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հաստատել է, որ ընտրություններն անցել են ազատ և մրցակցային մթնոլորտում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև