ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի դիպուկահարները, զորքն ու խաղաղության պատը | Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդու | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այո´, ես գիտեմ, որ Գեղամ Նազարյանը անբարոյական է. Ռուբեն Մելիքյան | ՈՒՂԻՂ. Արման Թաթոյանն ու «Միասնության թևերի» թիմը Գավառում հանդիպում են բնակիչների հետ | Մեզ քննադատողները պատրա՞ստ են 1 ամիս ապրել այն մարդկանց կյանքի պայմաններով, ովքեր ստանալու են 150,000 դրամ աջակցությունը․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Արտաշատի խճուղում բшխվել են «Suzuki»-ն և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ | Հայաստանն Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն․ Սամվել Կարապետյան (տեսանյութ) | Սա նոր փուլ է Հայաստանում էկոմիջավայրի և բնապահպանական ընկալման տեսակետից․ Տավուշի մարզում տրվել է էկոպարեկային ծառայության մարզային վարչության գործարկման մեկնարկը | Երևանում հրդեհ է բռնկվել «Acura» մակնիշի ավտոմեքենայում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գեղամ Նազարյանը Փաշինյանին պատմում է իր հերոսությունների մասին | Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) | Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն․ ՄԻՊ | Տեղի ունեցավ Կիրանցի եկեղեցու օծումը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանից 30-40 մետր հեռավորության վրա․ սա շատ խորհրդանշական և կարևոր քայլ է․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | Նոր փռած ասֆալտն արդեն քանդվել է․ Արթուր Չախոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր քավորությամբ հաջորդը Տավուշում ո՞ր տարածքն է հանձնվելու. հարց՝ Տավուշի մարզպետ Փաշինյանի քավորին

Լրահոս

ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցը դեռ անորոշ է, բայց այսօր արտախորհրդարանական ուժերի՝ «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը կքննարկվի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քննարկմանը մասնակցելու են ԱԺ պատգամավորներ, նախաձեռնող խմբի ներկայացուցիչները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ նախաձեռնության հետագա ընթացքի համար՝ դրական եզրակացություն տալով դրան: Դեռ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը կտրուկ դեմ էր հանրաքվեին, այնինչ հիմա, փաստորեն, լրիվ այլ տրամադրություններ են:

Իսկ ինչո՞վ է պայմանավորված ՔՊ-ականների այս կտրուկ «կերպարանափոխությունը»: Իշխանամերձ աղբյուրների դիտարկմամբ՝ նախ իշխանությունները ընտրություններից առաջ չեն ուզում նոր հակառակորդներ ձեռք բերել՝ ի դեմս արտախորհրդարանական ուժերի, որոնք նախաձեռնել են այս գործընթացը: Բանն այն է, որ Փաշինյանն արդեն հաշվարկել է, որ ընտրությունների ցանկացած ելքի դեպքում իր սատելիտ արտախորհրդարանական ուժերը կարող են իրեն պետք գալ ու չի ցանկանում նրանց հետ թշնամություն անել՝ մերժելով նախաձեռնությունը: Սրանից բացի, իշխանության մյուս հաշվարկն այն է, որ հատկապես պատերազմից հետո մեր հանրության մեծ մասի հայացքներն ուղղված են դեպի Եվրոպա ու ընտրությունների այս գործընթացը սկսելը կամրապնդի իրենց դիրքերը:»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև