Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան

Լրահոս

Նոր փոխվարչապետ կունենա՞նք․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում «ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրինագծի քննարկման ժամանակ ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանն ասաց, որ անհրաժեշտ է 3-րդ փոխվարչապետ ունենալ, որը կզբաղվի միայն ԵՄ ինտեգրման հարցերով։ Բանն այն է, որ ՔՊ-ի սորոսական հատվածում եւ եվրաքվե նախաձեռնողների խմբում խոր անվստահություն կա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նկատմամբ, որին համարում են «ռուսի շպիոն» եւ կարծում են, որ արեւմտամետներն իրենց սրտի փոխվարչապետը պետք է ունենան՝ այս գործընթացը չտապալելու համար։ Իհարկե, ՔՊ-ական պատգամավորը չխոստովանեց այդ մասին, հակառակը` ասաց, որ Մհեր Գրիգորյանը խիստ զբաղված է իր գործառույթներով, նաեւ՝ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներով, Տիգրան Խաչատրյանն էլ, ինչպես հայտնի է, ֆինանսական բլոկն է համակարգում, ուստի անհրաժեշտ է փոխվարչապետի եւս մեկ հաստիք ստեղծել:

Սակայն մեզ պատմեցին, որ մոտ երկու ամիս առաջ եվրաքվեի խմբում անգամ քննարկել են, որ իրենցից մեկը պետք է փոխվարչապետ նշանակվի, դիցուք` «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը կամ Արման Բաբաջանյանը, որը կհայտարարի, որ ինքը գործ չունի իշխանության տնտեսական եւ այլ քաղաքականության հետ, ունի բացառապես մեկ պարտավորություն, այն է՝  եվրաինտեգրման հարցերով զբաղվելը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031