Skip to main content

ՈՒՂԻՂ . Լարված իրավիճակ կառավարության շենքի մոտ. ձկնաբուծությունը վտանգված է, վնասը՝ ահռելի | Գևորգ Պապոյանի հայտարարությունը մոլորեցնող է․ Հայաստանից ԱՄԷ ծաղիկներ արտահանվել են նաև նախկինում. FIP | Այսօր ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել ԿԸՀ․ Գոհար Մելոյան | «Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում | Հայտնի են բուհերում թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթի հայտագրման ժամկետները | Կարեն Ջալավյանը (Քյոխ) դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին | Սերժ Սարգսյանին մեղադրում են Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցն օտարելու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել | Մայր բուհի ղեկավարն ակնհայտ քաղաքական շարժառիթներով աշխատանքից հեռացրել է Ռուբեն Մելիքյանին․ Աշոտյան | Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից | Ո՞ր քաղաքական բևեռն ավելի արդյունավետ կկարողանա արդարացնել հասարակության սպասելիքները, և, ամենակարևորը, ի՞նչ կշահի դրանից Հայաստանը. վերլուծաբան | Անահիտ Մանասյանը Գորիսում հանդիպել է համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ | Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար | Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ | Ժողովուրդը դարձել է ագրեսիվ, անհանդուրժող, և դա նրան սովորեցնում է վարչապետի պաշտոնում հայտնված անձը․ Թանդիլյան | Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. էկոնոմիկայի նախարարի տեղակալը հերքել է տարածվող լուրերը

Լրահոս

Արարատ Միրզոյանը, Տիգրան Ավինյանն ու Վահե Ղազարյանն ԻԱԿ 2024 թվականի սև ցուցակում են

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2024 թվականի տարեկան Սև ցուցակը։ Ցանկը ներկայացնում է այն գերատեսչությունները և պաշտոնյաներին, որոնք խախտել են մարդկանց կամ կազմակերպությունների տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը՝ տրամադրելով անհիմն կամ թերի պատասխաններ, անօրինական մերժումներ կամ անպատասխան թողնելով տեղեկություն ստանալու հարցումները։

ՏԱ իրավունքը խախտած պաշտոնյաների տարեկան Սև ցուցակում են հայտնվել`

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը,
Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Սամվել Ղուկասյանը,
Ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանը,
Գյումրու նախկին համայնքապետ Վարդգես Սամսոնյանը,
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Երևանի քաղաքապետարանն ԻԱԿ տարեկան սև ցուցակներում ամենից հաճախ հիշատակվող կառույցն է․ 24 տարվա ընթացքում սև ցուցակներում հայտնվել է 12 անգամ։

Այս տարի քաղաքապետը սև ցուցակում հայտնվել է, քանի որ.

. անպատասխան է թողել Երևանի բնակիչների անձնական տվյալների մշակման վերաբերյալ տեղեկություն ստանալու հարցումը,

. կրկնակի հարցմանը տրամադրել է թերի պատասխան․ առանց մերժման իրավական հիմքի՝ մերժել է տրամադրել տեղեկությունը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև