ՔՊ 26,7%, «Ուժեղ Հայաստան»՝ 14,1%, «Հայաստան»՝ 8,2%, ԲՀԿ՝ 7,9%, «Միասնության թևեր»` 4,2%․ սոցհարցում | «Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում ՀՀ-ն վատթարացրել է դիրքերը՝ 34-ից հայտնվելով 50-րդ տեղում | Հիշե՛ք Արցախը, որ ձեր քվեով, Հայաստանը նույնպես չարժանանա նույն ճակատագրին. Արտակ Զաքարյան | 100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. Փաշինյան | Գագիկ Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական․ Միքայել Մելքումյան | Աջափնյակում բացվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական գրասենյակը (տեսանյութ) | Սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիս․ Գագիկ Սուրենյան | Կառավարությունը վավերացրել է Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը և այն ուղարկել ՍԴ | Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում | Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ | Մխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ը | Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում. Factor | «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակում ընդգրկվածը համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը, Երևան տեղափոխումը, սննդով ապահովումը և խոստացված գումարների տրամադրումը | Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» | «Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախընտրական ծրագրի սեղմագիրը

Լրահոս

Չնայած նախագահ չեմ, մեկ է, էլի ինձ հետ է ճշտումներ անում. արցախցի պատգամավորը գաղտնազերծել է Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը

Ալեն Սիմոնյանն արցախցի լրագրողի «Ե՞րբ ենք վերադառնալու Արցախ» հարցին պատասխանում է, որ պետք չէր հեղաշրջում անել և պետք էր կռվել, իբր դա է Արցախի անկման պատճառը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Աժ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը:

«Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը՝ հեչ, հեղաշրջումը՝ մեջ։

Չկռվելու թեզն էլ, փաստացի, արցախցիների նկատմամբ գեներացվող ատելության հիմնական գործիքներից է, որը Ալեն Սիմոնյանը շատ է սիրում օգտագործել։

Իսկ հեղաշրջման մասով ուզում եմ մի դեպք պատմել, թող հայ հանրությունը իմանա և ինքնուրույն եզրահանգումներ անի։

Սամվել Շահրամանյանի ընտրությունից երկու օր առաջ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպեցի «Երևան» հյուրանոցին կից գինու գործարանի գրասենյակում։ Ողջ խոսակցության ընթացքում նա փորձում էր ինձ համոզել, որ Սամվել Բաբայանի հետ քաղաքական պայմանավորվածության գնալն ու ուժային կառույցները նրան հանձնելը ոչինչ չէր փոխի։

Այդ ընթացքում նրան զանգ եկավ։ Նա վերցրեց հեռախոսը․

— Այո, պարոն Փաշինյան, իրավիճակը լարված է, սահմանին կուտակումներ կան։

Հեռախոսազանգի մյուս ծայրից նորից հարց հնչեց, և Արայիկ Հարությունյանը պատասխանեց․

— Այս պահին անհրաժեշտ ձայներ կան, որ Շահրամանյանը ընտրվի, բայց եթե ոչ, երկրորդ փուլով հաստատ կստացվի։

Հեռախոսազանգից հետո Արայիկ Հարությունյանը ինձ ասաց․

— Չնայած նախագահ չեմ, մեկա էլի ինձ հետ ա ճշտումներ անում։

Հիմա հարց՝ ո՞վ, կամ ովքե՞ր, և ինչպե՞ս են կազմակերպել այդ «հեղաշրջումը»։ Արցախի անկման գործում որքան լայն է եղել համաձայնության շրջանակը։

Ալեն Սիմոնյանը այդ հարցին կարո՞ղ է պատասխանել»,- գրել է Աղաբեկյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930