Skip to main content

Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Պետք է գտնվեն հասկացող նվիրյալներ, եթե կուզեք՝ առաքյալներ, որոնք թույլ չեն տա հավաքական ժողովրդին մոռացության տալ իր գործած մեղքերը․ Միհրան Հակոբյան

Պետք է գտնվեն հասկացող նվիրյալներ, եթե կուզեք՝ առաքյալներ, որոնք թույլ չեն տա հավաքական ժողովրդին մոռացության տալ իր գործած մեղքերը և ամենը բարդել մութ ուժերի, ռուսների, մասոնների կամ գլոբալիստների վրա:

Ֆեյսբուքի էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը․

«Երբ 2019 թվականին չափազանց խորը օլիգարխիկ երկիր Ուկրաինայում նախագահ էր ընտրվում երբևէ քաղաքականության հետ կապ չունեցող մի պրոֆեսիոնալ ծաղրածու (Կարգին Հայկոյի նման մեկը), հասկացողների համար պարզ էր՝ Ուկրաինան «փուռն են տալու», վերջում ասեն՝ մեղավորը Ուկրաինայի ժողովուրդն էր, որ դրան ղեկավար էր ընտրել…

Երբ 2018 թվականին հայ ժողովրդի բարձրագոչ ծափերի ներքո Հայաստանի ղեկավար էին ընտրում մի քընձըխի, հասկացողների համար պարզ էր, որ առնվազն Ղարաբաղը «փուռն են տալու»: Ասածից ապացույցը 2018-ի մայիսի 1-ին ԱԺ նիստում քընձըխի թեկնածությանը դեմ պատգամավորների ելույթներն են. հատ-հատ լսեք ու վերհիշեք…

Իսկ հիշու՞մ եք, որ քընձըխի իշխանության առաջին 2 տարիներին հայ ժողովրդի ճնշող մեծամասնության քամահրական վերաբերմունքի պայմաններում կային խիզախ մարդիկ, որոնք ասում էին՝ սա Արցախը հանձնելու է, այդ ճանապարհին է: Հիշու՞մ եք, որ ՔՊ-ական լընգուլավազը նույնիսկ ֆեյսբուքյան էջ էր բացել ու ամեն օր ձեռառնական տոնով գրում էր՝ «Նիկոլը հողերը տվե՞ց», իսկ մեկնաբանություններում էլ մարդիկ նույն ձեռառնական տոնով պատասխանում էին՝ «Չէ, էսօր էլ չտվեց»: Հետո այդ էջը իզով-թոզով անէացավ, որովհետև պարզվեց, որ Նիկոլը ոչ միայն տվել է, այլև տալիս է ու տալիս է: Լիզում է ու տալիս է:

Հիմա էլ հասկացողներն ամեն ինչ շատ լավ հասկանում են, և քանի որ հասկանալը կենսագործունեության մի փոքր էլիտար զբաղմունք է, ապա Հայաստանում էլ վերջում մեղավոր է կարգվելու քընձըխին ընտրած ու վերընտրած ժողովուրդը:

Արդա՞ր է. միանշանակ այո: Դասեր կքաղի՞ հավաքական ժողովուրդը. բարդ հարց է: Համենայն դեպս պետք է գտնվեն հասկացող նվիրյալներ, եթե կուզեք՝ առաքյալներ, որոնք թույլ չեն տա հավաքական ժողովրդին մոռացության տալ իր գործած մեղքերը և ամենը բարդել մութ ուժերի, ռուսների, մասոնների կամ գլոբալիստների վրա:

Սեփական մեղքերն ընդունելուց, սեփական սխալների հետ առերեսվելուց հետո, ի վերջո՝ ապաշխարհելուց հետո գուցե և ինչ-որ բան ստացվի»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031