Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում | Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ | Մխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ը | Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում. Factor | «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակում ընդգրկվածը համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը, Երևան տեղափոխումը, սննդով ապահովումը և խոստացված գումարների տրամադրումը | Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» | «Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախընտրական ծրագրի սեղմագիրը | Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար

Լրահոս

Մենք ամենօրյա աշխատանք ենք տանում այս իշխանություններին հեռացնելու համար․ Գառնիկ Դանիելյան

Սա մեզ համար անչափ կարևոր հանգրվանային ժողով է, քանի որ ընթանում է այնպիսի պայմաններում, երբ Արցախը ժամանակավորապես կորսված է, իսկ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է բավականին լուրջ մարտահրավերների առջև։ Այս ժողովը գումարում ենք՝ ակնկալիքով, որ շատ հարցերի պատասխաններ կստանանք։ Այս մասին ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա նշեց, որ շատ անելիքներ ունեն, որոնց հետ կապված քննարկելու և որոշումներ կայացնելու հարցեր կան։

Դանիելյանի խոսքով՝ Դաշնակցությունը չի սպասում ընտրություններին․ «Այս ընթացքում Դաշնակցությունը եղել է մի քանի շարժումների առաջամարտիկն ու նախաձեռնողը։ Մենք ոչ թե սպասում ենք հերթական ընտրություններին, այլ ամենօրյա աշխատանք ենք տանում այս իշխանություններին հեռացնելու համար»,– ասաց նա՝ հավելելով․ «Պետք է ամեն ինչ անենք, որ ընտրությունների չհասնեն։ Այս իշխանությունները պատրաստ են ընտրությունները կեղծելուն։ Չեմ կարծում՝ նրանք հանգիստ կգնան ընտրական  գործընթացների»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև