Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» | «Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախընտրական ծրագրի սեղմագիրը | Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է

Լրահոս

Աշխարհաքաղաքականությունը ենթադրում է չոր հաշվարկներ ու չոր շահեր. այստեղ «շուստրի» գեղցիներին ու առանց Համբո մնացած Գիքորներին ուղղակի լափում են. Միհրան Հակոբյան

Աշխարհաքաղաքականությունը ենթադրում են չոր հաշվարկներ ու չոր շահեր. այստեղ «շուստրի» գեղցիներին ու առանց Համբո մնացած Գիքորներին ուղղակի լափում են:

Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը:

«Շատերը չգիտեն, որ Ուկրաինան մինչև 1993 թվականը միջուկային զինանոց է ունեցել, ինչը 1993-ի Բուդապեշտի համաձայնագրով հանձնվել է Ռուսաստանին՝ դրա դիմաց Ուկրաինային շնորհելով տարածքային ամբողջականության փաստաթղթավորված երաշխիք: Բացի Ռուսաստանից Բուդապեշտի համաձայնագրի երաշխավորներն էին Ամերիկան ու Բրիտանիան: Նաև քիչ մարդ գիտի, որ Ռուսաստանի ԱԳՆ-ից 1993-ի Բուդապեշտյան համաձայնագիրը բանակցել է Ղազախստանի ներկայիս նախագահ Տոկաևը:

Բայց, եթե ձեզ թվում է, թե Ուկրաինային միջուկային զենքից զրկելը Ռուսաստանի առաջնայնությունն էր, ապա սխալվում եք: Դա Ամերիկայի առաջնայնությունն էր, նույնիսկ գերխնդիրն էր: Եվ, դա արվել է ոչ թե Մոսկվայի ճնշման, այլ Վաշինգտոնի շատ չոր ու շանտաժային ճնշումների արդյունքում:

Ինչու՞ էր Ամերիկային պետք, որ Ուկրաինան միջուկային զենք չունենա, պատասխանը մեկ բառով՝ Գերմանիա: Ճիշտ է, համարվում է, որ 1990-ականների Ամերիկան երբևիցե գոյություն ունեցած ամենահզոր ռազմական ու տնտեսական ուժն էր, բայց անգամ 1990-ականների Ամերիկան չէր կարող այդ պահին աշխարհի 2-րդ տնտեսություն և ՆԱՏՕ-ի առանցք Գերմանիային բացատրել, որ դրանից ընդամենը 40 տարի առաջ «Drang nach osten»-ի Ուկրաինան կարող է միջուկային տերություն լինել, իսկ Գերմանիան՝ ոչ:

Այո, 1990-ականների Ամերիկան կարող էր Գերմանիային բացատրել, որ եթե Պակիստանը միջուկային զենք չունենա, չի կարող գոյատևել Հնդկաստանի հետ դիմակայությունում, բայց չէր կարող բացատրել, թե ինչու Եվրոպայում Ուկրաինան «էդքան կա», որ ատոմային բոմբ ունենա, իսկ Գերմանիան «էդքան չկա»: Եթե հաշվի ենք առնում նաև փաստը, որ Արևելյան Եվրոպայի սովետական օկուպացիան 1990-ականներին արդեն չկար և մնացել էր միայն Արևմտյան Եվրոպայի ամերիկյան օկուպացիան, այլ կերպ ասած՝ Եվրոպայում ուժերի բալանսը ռելսերից դուրս էր թռել, ապա ՆԱՏՕ-ն փրկելը ամերիկացիների համար գերխնդիր էր:

Կհարցնեք՝ ի՞նչ է նշանակում փրկել ՆԱՏՕ-ն: Պատասխանն աքսիոմատիկ է. չկա ՆԱՏՕ առանց Գերմանիայի, նաև չկա ՆԱՏՕ՝ միջուկային տերություն Գերմանիայով: Սա լիովին հասկանալու համար մեկ այլ առիթով կխոսենք «ինչ է ՆԱՏՕ-ն» թեմայով:

Որպեսզի հարց չառաջանա, թե ինչու եմ այսքանը գրում, նշեմ՝ Realpolitik-ն ու աշխարհաքաղաքականությունը ենթադրում են չոր հաշվարկներ ու չոր շահեր: Սա իսկապես էլիտաների խաղ է, այստեղ շուստրի գեղցիներին ու առանց Համբո մնացած Գիքորներին ուղղակի լափում են՝ կեսը խորոված, կեսը՝ խաշլամա տարբերակով:

Եվ, վայ այն ժողովրդին, որն այս պարզ ճշմարտությունները չի հասկանում ու իշխանության է բերում Զելենսկու կամ մեր տեղական քընձըխի նմաններին: Վերջիվերջո, ով ինչ ցանում է, այն էլ հնձում է…»,-գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև