Skip to main content

Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Գագիկ Ծառուկյանն անձնական խնդրանքով դիմել է Բելառուսի նախագահին. սխալ է այն պատկերացումը, թե ամբողջ աշխարհը մեր դեմ է. Իվետա Տոնոյանը՝ Բելլա Բաբախանյանի ազատ արձակման մասին

Քանի որ հայ բլոգեր Բելլա Բաբախանյանի ազատ արձակման և Հայաստան տեղափոխման թեման շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում և անգամ հասցրել է դառնալ բազմաթիվ իրական ու անիրական վերլուծությունների առիթ, Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ հարկ եմ համարում մի շարք հստակեցումներ անել. Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«1. Սա, առաջին հերթին, չափազանց բարդ իրավիճակում հայտնված հայ մարդուն օգնելու պատմություն է։

2. Իրավիճակն իսկապես պարունակում էր մեծ ռիսկեր, և դա ոչ միայն Բելլայի անհատական կյանքի հարցն էր, այլև՝ ազգային արժանապատվության խնդիր։

3. Գագիկ Ծառուկյանը գործադրել է բոլոր ջանքերը և անձնական խնդրանքով դիմել է Բելառուսի նախագահին։ Հստակ է, որ այս հարցը չէր լուծվի, եթե չլիներ Բելառուսի նախագահի բարի կամքը։

4. Այս պատմությունը ցույց է տալիս, որ սխալ է այն պատկերացումը, թե ամբողջ աշխարհը մեր դեմ է։ Սա, ըստ պարոն Ծառուկյանի, թեև մասնավոր, բայց լավ օրինակ է՝ հասկանալու, որ ճիշտ աշխատելու, ճիշտ հարաբերություններ կառուցելու դեպքում մենք կարող ենք շատ լավ հարաբերություններ ունենալ թե´ Բելառուսի, թե Ռուսաստանի, թե´ ԱՄՆ-ի, թե´ արաբական աշխարհի և թե, մեծ հաշվով, բոլորի հետ։ Եվ չի կարելի հայ ժողովրդին բաժանել արևմտամետների, ռուսամետների. դա կեղծ արհեստական բաժանում է։

5. Մենք կոչ ենք անում նաև չտրվել զգացմունքայնությանը, լինել առավելագույնս զուսպ, հիշել, որ մենք Բաքվում ունենք գերեվարված հայորդիներ։ Մեր ընկալմամբ՝ այս պատմությունը մեր մասին է, ոչ թե՝ Ադրբեջանի։ Սա հայերի՝ աշխարհի տարբեր անկյուններում իրար օգնելու, միմյանց դժվարությունները կիսելու, միմյանց ցավը հասկանալու, իրար ձեռք մեկնելու մասին է, մեր միասնականության մասին է»,- գրել է Տոնոյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031