Skip to main content

Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Չի կարելի Երևանից գալ, Գյումրին դարձնել քաղաքական թատերաբեմ, եթե նպատակը Գյումրին չէ, այլ 2026-ի ընտրությունները, դա շատ վատ է. Շիրակի մարզպետ

Ես չէի ասի, որ Գյումրիում նախընտրական մթնոլորտը լարված է, Գյումրիի հետ կապված միշտ գույները շատ են խտացնում: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։

Նրա խոսքով՝ Գյումրիում նախընտրական պրոցեսներ են, այնտեղ որևէ լարվածություն չկա: «Թե ինչքանով են այդ պրոցեսները դուրեկան կամ ոչ դուրեկան՝ կասեն գյումրեցիները։ Ես կարող եմ ասել՝ գյումրեցուն հարիր է կազմակերպել ընտրությունները  և խոսել այն, ինչը հարիր է գյումրեցուն։ Գյումրու  ընտրությունները պետք է տարբերվեն իրենց բարի լինելով: Բոլոր հնարավոր ջանքերը գործադրելու եմ, որ Գյումրու ընտրություններն անցնեն հանգիստ և օրենքի սահմաններում»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ իր կոչերին չեն հետևել ՔՊ-ականներ Քնարիկ Հարությունյանն ու  Էմմա Պալյանը, ով նաև ԱԺ պատգամավոր է, քանի որ ատելության խոսք է տարածում, գռեհիկ բառապաշարով են հանդես գալիս՝ մարզպետը պատասխանեց. «Մեր գործընկերները, ինչպես նաև մյուս թեկնածուներն ունեն իրենց խոսույթը և պարբերաբար անում են քաղաքական հայտարարություններ։ Եվս մեկ անգամ ասում եմ՝ այդ քաղաքական հայտարարությունները չի կարելի անձնավորել և տանել անձնական դաշտ։

Մարզպետը նշեց, որ չի կարելի Երևանից գալ, Գյումրին դարձնել քաղաքական թատերաբեմ, խառնել ու հետ գալ:

«Ի նկատի ունեմ այն ուժերին, որոնք Գյումրի մտել են քաղաքական նկատառումներով՝ 2026 թվականի ընտրությունների համար, ոչ թե Գյումրիում ընտրությունները կազմակերպելու կամ Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար:

Եթե նպատակը Գյումրին չէ, այլ նպատակը 2026 թվականի ԱԺ-ն է, դա շատ վատ է, որովհետև Գյումրին, գյումրեցին ու Գյումրու քաղաքապետի պաշտոնը խաղաքարտ չէ, հետագայում օգտագործելու համար: Դարձնել խաղաքարտ Գյումրին ու Գյումրու քաղաքապետի պաշտոնը հետագայում այլ դիվիդենտներ շահելու համար, ես որպես գյումրեցի ասում եմ՝ անթույլատրելի է, վստահ եմ՝ գյումրեցին դա տեսնում է»,-հայտարարեց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031