Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում. Factor | «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակում ընդգրկվածը համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը, Երևան տեղափոխումը, սննդով ապահովումը և խոստացված գումարների տրամադրումը | Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» | «Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախընտրական ծրագրի սեղմագիրը | Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել

Լրահոս

Պարզվել է Փարաքարում տեղի ունեցած ծեծկռտnւքի մեջ կասկածվող պաշտոնյաների ինքնությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում փաստաթղթեր են ստացվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնից։  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված փաստաթղթերը կազմվել են փետրվարի 24-ին Փարաքար խոշորացված համայնքի համայնքապետարանի հարակից տարածքում տեղի ունեցած ֆիզիկական ներգործության փաստով։

ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ փետրվարի 24-ին Փարաքարի համայնքապետարանի շենքում, ապա՝ դրսում, վիճաբանություն է տեղի ունեցել համայնքապետարանի աշխատակիցների և քաղաքացու միջև։

Տեղում պարզվել է, որ միջադեպին մասնակցություն են ունեցել Փարաքար գյուղի բնակիչ 34-ամյա Էրիկ Ասատրյանը, Թաիրով գյուղի բնակիչ 36-ամյա Հրաչյա Շառոյանը և Փարաքար գյուղի բնակիչ 35-ամյա Արամ Սուքիասյանը։

Վերջիններս կենցաղային հարցի շուրջ վիճաբանել են Փարաքար գյուղի բնակիչ 39-ամյա Էդգար Հովակիմյանի հետ, որի ընթացքում էլ, ըստ օպերատիվ տեղեկությունների, ծեծի են ենթարկել վերջինիս։

Կասկածյալներից Է. Ասատրյանն աշխատում է Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետ, Ա. Սուքիասյանն աշխատում է Փարաքարի համայնքապետարանի «Բարեկարգում» տնօրինության տեղակալ-ինժեներ, իսկ Հ. Շառոյանը Փարաքարի համայնքապետարանի «Բարեկարգում» տնօրինության տնօրեն։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև