Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել | Հովիկ Աբրահամյանի մասով ունենք առանձին քրեական վարույթ, ԱՆԻՖ-ի զարգացումների մասին առաջիկայում իրազեկմամբ հանդես կգանք. Նալբանդյանի մասով ևս քրեական վարույթ է քննվում. Վարդապետյան | Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ավանի գրասենյակ. կան ձերբակալվածներ | Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, ապա կբարձրանա 7-10 աստիճանով | Հայ յոթ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵՄ-ն ՀՀ-ում սատարում է ավտորիտարիզմը, մեր պահանջը, որ ԵՄ-ն տեր կանգնի իր իսկ արժեքներին․ Աշոտյան

Լրահոս

Դոնա՛լդ, չնայած շատ խելացի տղա ես, բայց սա շատ հիմшր բան է. Թրյուդոն՝ ԱՄՆ-ի կողմից Կանադայի դեմ 25% մաքսատուրքեր սահմանելու մասին

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն պնդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած առևտրային պատերազմը «հիմար» քայլ է, որի նպատակը Կանադայի տնտեսության «լիակատար փլուզումն» է և Կանադայի բռնակցման գործընթացի հեշտացումը:

Այս մասին գրում է The Guardian-ը: Նախօրեին ԱՄՆ-ն ուժի մեջ է մտցրել Կանադական ապրանքների ներկրման համար 10-25% մաքսատուրքերը, ինչին ի պատասխան Կանադան սահմանել է իր մաքսատուրքրերն ամերիկյան ապրանքների համար՝ ընդգծելով, որ պայքարելու է հարևանի ագրեսիայի դեմ.

«Այսօր Միացյալ Նահանգներն առևտրային պատերազմ է սկսել Կանադայի դեմ: Մենք նախկինում էլ են ունեցել դժվար իրավիճակներում… բայց մենք ոչ միայն գոյատևել ենք, այլև ավելի ուժեղ ենք դուրս եկել, քան երբևէ, քանի որ երբ խոսքը վերաբերում է մեր մեծ ազգին պաշտպանելուն, չկա գին, որը մենք բոլորս պատրաստ չենք վճարել, և այսօր էլ նույն իրավիճակն է», — ասել է Տրյուդոն:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ շարքային ամերիկացիները շատ են տուժելու, կորցնելու են աշխատատեղեր ու ավելի թանկ գին են վճելու սննդի, էներգիայի համար:

«Դոնա՛լդ, չնայած շատ խելացի տղա ես, բայց սա շատ հիմար բան է», — ասել է Թրյուդոն: Նա նաև անդրադարձել է Թրամփի այն հայտարարություններին, որ Կանադան պետք է զիջի իր ինքնիշխանությունը և դառնա երկրի 51-րդ նահանգը:

«Դա երբեք տեղի չի ունենա։ Մենք երբեք չենք լինի 51-րդ նահանգ», — ասել է վարչապետը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև