Skip to main content

Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Մեզ՝ բոլորիս, ցնցել է Ռուբեն Վարդանյանի ձայնագրությունը, հուսամ նաև մտածումի, վերագնահատելու, հասկանալու առիթ է տվել. Բագրատ Սրբազան

Մեզ՝ բոլորիս, ցնցել է Ռուբեն Վարդանյանի ձայնագրությունը, հուսամ նաև մտածումի, վերագնահատելու, հասկանալու առիթ է տվել այդ ուղերձը։ Այս մասին՝ զրույց քաղաքացիների հետ ձևաչափի շրջանակներում հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի մեկուսարանից ընտանիքի միջոցով փոխանցած աուդիոուղերձին:

Ըստ նրա՝ այդ ձայնագրությունն ինքնազոհողության ու հաղթանակի մասին էր: «Արդեն իսկ պատկերը հստակ էր. Բաքվի բանտերում գտնվող մեր սիրելի հայրենակիցների, եղբայրների տառապանքի մասին է խոսքս։ Պատկերը հստակ էր, անընդունելի, որ հայ ռազմաքաղաքական ղեկավարներ կարող են գտնվել թշնամու բանտում, ինչպես ասել ենք՝ դա բոլորիս բանտարկությունն է, մեր պատվի բանտարկությունն է և մի քանի օր առաջ բոլորիս ցնցելը, հուսամ բոլորիս էլ մտածումի առիթ է տվել վերագնահատելու, հասկանալու առիթ է տվել Ռուբեն Վարդանյանի ձայնագրությունը»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ մարդիկ եղան, որ սկսեցին քննարկել, թե ինչպիսին էր, որտեղ էր, երբ էր, ինչ կերպով էր այդ ձայնագրությունը և այլն, բոլոր ձևերի և այլնի մասին:

«Ինչու՞, որպեսզի պատսպարվեն, որպեսզի սեփական մեղքը կամ սեփական անպատվությունը չընդունեն, որպեսզի սեփական ներդրումը, ինքնազոհողությանն ազդեն ինչ-որ ձևով: Նրանք չխոսեցին խորքային բովանդակության մասին։ Այդ բովանդակությունը վերաբերում է յուրաքանչյուրին՝ «ազատության» մեջ գտնվողներին, վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին՝ մտածելու մեր ապրած կյանքի մասին, հենց այս օրերի, այս ժամին ապրած կյանքի մասին, մեր պատվի մասին, արժանապատվության մասին, Աստծո սիրո մասին, մեր երազների մասին»,- ասել է Սրբազանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031