Գագիկ Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական․ Միքայել Մելքումյան | Աջափնյակում բացվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական գրասենյակը (տեսանյութ) | Սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիս․ Գագիկ Սուրենյան | Կառավարությունը վավերացրել է Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը և այն ուղարկել ՍԴ | Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում | Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ | Մխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ը | Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում. Factor | «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակում ընդգրկվածը համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը, Երևան տեղափոխումը, սննդով ապահովումը և խոստացված գումարների տրամադրումը | Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» | «Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախընտրական ծրագրի սեղմագիրը | Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ

Լրահոս

Սիրիայի քրդերը համաձայնագիր են ստորագրել՝ դառնալով Սիրիայի նոր իշխանությունների անվտանգության ուժերի մաս

Քրդական «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր»-ը  համաձայնագիր են ստորագրել՝ միանալու Սիրիայի նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերին։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է Սիրիայի նախագահ Ահմեդ ալ Շարաայի՝ անցումային շրջանի գրասենյակը Telegram-ի իր ալիքում։

Համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է ալ Շարաայի և «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր»-ի հրամանատար Մազլում Աբդիի հանդիպման ժամանակ։  Ըստ համաձայնագրի, որի տեքստը հրապարակել է Սիրիայի ղեկավարի գրասենյակը, «բոլոր քաղաքացիական և ռազմական օբյեկտները, որոնք տեղակայված են Սիրիայի հյուսիս-արևելքում, ինտեգրվելու են նոր իշխանությունների գլխավորած կառավարման համակարգին»։ Խոսքը, մասնավորապես, քրդական տարածքների բոլոր անցակետերի, ինչպես նաև այնտեղ գտնվող օդանավակայանի, գազի ու նավթի հանքավայրերի մասին է։

Բացի այդ, Դամասկոսի և «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր»-ի միջև համաձայնագիրը նախատեսում է հրադադար ամբողջ Սիրիայում և քուրդ բնակչությանը երաշխավորում է սահմանադրությամբ նախատեսված բոլոր իրավունքները, ներառյալ քաղաքացիության իրավունքը: Քրդերը, իրենց հերթին, խոստանում են աջակցել սիրիական նոր իշխանություններին՝ նախկին նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցների և Սիրիայի անվտանգությանն ու միասնությանը սպառնացող այլ տարրերի դեմ նրանց պայքարին:

Համաձայնագիրը պետք է կյանքի կոչվի մինչև այս տարվա վերջ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև