Գագիկ Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական․ Միքայել Մելքումյան | Աջափնյակում բացվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական գրասենյակը (տեսանյութ) | Սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիս․ Գագիկ Սուրենյան | Կառավարությունը վավերացրել է Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը և այն ուղարկել ՍԴ | Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում | Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ | Մխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ը | Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում. Factor | «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակում ընդգրկվածը համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը, Երևան տեղափոխումը, սննդով ապահովումը և խոստացված գումարների տրամադրումը | Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» | «Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախընտրական ծրագրի սեղմագիրը | Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ

Լրահոս

Յուրաքանչյուր կին ծառայող իր մոտեցմամբ և փորձով պետք է ոգեշնչի համակարգ ընդունվող ծառայողներին. ՆԳ նախարար

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է նախարարության տարբեր ստորաբաժանումների կին ծառայողների հետ, քննարկել նրանց կարիերայի առաջխաղացման հնարավորություններն ու ոլորտում առկա մարտահրավերները։

Կլոր-սեղան քննարկմանը ներկա են եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը և միջազգային այլ գործընկերներ:

Արփինե Սարգսյանն ընդգծելով բաց ձևաչափով հանդիպումների կարևորությունը՝ նշել է, որ դրանք թույլ են տալիս ոչ միայն քննարկել առկա խնդիրները, այլև նախանշել դրանց հաղթահարման կոնկրետ քայլեր: Նա բարձր է գնահատել ՆԳՆ բարեփոխումների գործընթացում միջազգային գործընկերների աջակցությունը, կարևորել նախարարության որդեգրած մոտեցումները կիսելու նրանց պատրաստակամությունը։

Անդրադառնալով հասարակական և քաղաքական կյանքում կանանց ներկայացվածության հնարավորությունների ընդլայնմանը՝ նախարարն ընդգծել է, որ ՆԳՆ համակարգում կանանց ներգրավվածությունը շարունակաբար մեծանում է, իսկ նրանց վերագրվող դերերի բովանդակությունը՝ փոխվում:

«Երբ խոսում ենք երկու սեռերի ներկայացվածության մասին, շատ կարևոր է ընկալել, որ համատեղ ինտելեկտի, համատեղ հմտության, համատեղ գիտելիքի առկայությունն է, որ լավ արդյունքներ է երաշխավորում։ Հետևապես շատ կարևոր է հավասար ներկայացվածության ապահովումը հատկապես Ներքին գործերի համակարգում»,-նշել է ՆԳ նախարարը:

Արփինե Սարգսյանի խոսքով՝ յուրաքանչյուր կին ծառայող իր օղակում կարևոր դերակատարում ունի և պետք է կարիերայի առաջխաղացման իր փորձով ոգեշնչի համակարգ ընդունվող ծառայողներին։

«Ձեր օրինակը կարևոր փոփոխությունների գրավական է։ Դուք այսօր Հայաստանում ստեղծում եք նոր իրավիճակ։ Դուք օրինակ եք բոլորի համար, և, կարծում եմ, այն, ինչ անում եք, իսկապես նշանակալի է։ Ես գիտեմ, որ հեշտ չի եղել կարծրատիպեր հաղթահարելը, բայց կարևոր է, որ Դուք կարողացել եք հաջողել»,-նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը:

Անդրադառնալով ՆԳ նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումներին՝ նա վերահաստատել է ԵՄ շարունակական աջակցությունը, որը միտված է նոր արդյունքներ գրանցելուն և քաղաքացիներին առավել որակյալ ծառայություններ մատուցելուն։

Վասիլիս Մարագոսը դրական է գնահատել նախարարության ենթակա ծառայություններում կանանց ներգրավվածությունը, նշել հատկապես ընտանեկան բռնության դեմ պայքարի և այլ զգայուն թեմաների շրջանակում կին ծառայողների մոտեցումների դրական ազդեցությունը։

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլու խոսքով՝ «Գնալով աճում է այն ընկալումը, որ կանայք իրավապահ համակարգում հատուկ արժեք ունեն, և կանանց ու տղամարդկանց հավասարությունը միայն վիճակագրություն չէ. այն բարձրացնում է հանրության վստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ, համայնքների անվտանգության ապահովման հարցում առաջարկում այլընտրանքային մոտեցումներ»։

Միջազգային գործընկերները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ ՆԳ նախարարության հետ շարունակելու արդյունավետ գործընկերությունը։

Քննարկմանը մտքեր են փոխանակել նաև ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների կին ծառայողները, կիսվել իրենց փորձով ու առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ ներկայացրել առաջարկներ։

Քննարկվել են նաև առաջնորդական պաշտոններում կանանց ներկայացվածության, նրանց կարողությունների շարունակական զարգացման և վերապատրաստումների անցկացման վերաբերյալ հարցեր:

Facebook
Twitter

Կարդացեք նաև