Գագիկ Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական․ Միքայել Մելքումյան | Աջափնյակում բացվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական գրասենյակը (տեսանյութ) | Սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիս․ Գագիկ Սուրենյան | Կառավարությունը վավերացրել է Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը և այն ուղարկել ՍԴ | Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում | Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ | Մխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ը | Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում. Factor | «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակում ընդգրկվածը համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը, Երևան տեղափոխումը, սննդով ապահովումը և խոստացված գումարների տրամադրումը | Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» | «Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախընտրական ծրագրի սեղմագիրը | Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ

Լրահոս

«ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը խիստ մտահոգիչ է և բացասական է անդրադառնալու տնտեսվարող սուբյեկտների գործունեության վրա. «Մանթաշյանց գործարարների ակումբ»

«Մանթաշյանց գործարարների ակումբի» հայտարարություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ։

ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացվել է «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծ, որի համաձայն՝ վիճարկման հայցի ներկայացումը այլևս չի կասեցնելու վիճարկվող ակտի գործողությունը:

Գտնում ենք, որ վերոնշյալ օրենքի նախագիծը խիստ մտահոգիչ է և  բացասական է անդրադառնալու տնտեսվարող սուբյեկտների գործունեության վրա, ինչպես նաև խախտում է անմեղության կանխավարկածի մոտեցումը:

Այսպես, հաշվի առնելով, որ

Վարչական դատավարության կարգով վարչական դատարանում քննվող գործերի տևողությունը երկու ատյաններում միջինում տևում է երկու տարուց ավելի,
և ՊԵԿ-ի կայացրած ակտերը վարչական դատարանում մոտ 80 տոկոս բեկանվում են( տես` նույն ՊԵԿ-ի վիճակագրությունը),
Կարող ենք եզրակացնել, որ առաջարկվող նախագծի ընդունման դեպքում, տնտեսվարող սուբյեկտները ՊԵԿ-ի կողմից վարչական պատասխանատվության ենթարկվելու 80 տոկոս դեպքերում, անհիմն կերպով երկու տարուց ավելի զրկվելու են իրենց տնտեսական միջոցների օգտագործման հնարավորությունից։

Այսպես, օրինակ, ՊԵԿ-ի կողմից տնտեսվարողի նկատմամբ 100 միլիոն դրամի վճարային պարտավորություն առաջացնող ակտի կայացման դեպքում, նույնիսկ եթե ակտը անհիմն է, և ի վերջո դատական պաշտպանության եղանակով կարող է վերացվել, միևնույնն է, այդ ակտի հետևանքով գոծարարից այդ գումարը բռնագանձվելու է, և նա շուրջ երկու տարով զրկված է լինելու այդ միջոցները տնօրինելու հնարավորությունից։

Նման դեպքերում, հնարավոր է, որ տնտեսվարողը մինչև դատարանի կողմից իր խախտված իրավունիքի վերականգնումը, դարձած լինի անվճարունակ և սնանկանա, կամ առնվազն էապես նվազած լինեն նրա շրջանառությունը և եկամուտները։

Առաջարկվող կարգավորումը մեր գնահատմամբ հանդիսանում է իրավական առումով նահանջ թե դատական պաշտպանության իրավունքի իրացման, թե սեփականության իրավունքի պաշտպանության, թե ազատ տնտեսական մրցակցության սկզբուներից։ Քանի որ փաստացի պետությունը զրկում է ապօրինի կերպով ՊԵԿ-ի կողմից իր նկատմամաբ կիրառած ֆինանսական պարտավորություն առաջացնող ակտերից պաշտպանվելու գործուն մեխանիզմներից։

Ընդ որում իրավաչափ ենթադրվող նպատակը առերևույթ անհամաչափ փոքր է սպսվելիք վնասներից։

Այսպես, պետությունը այս եղանակով կարող է փորձել, այն 20 տոկոս դեպքերում, երբ ՊԵԿ-ի կողմից կայացված ակտերը դատարանում մնում են ուժի մեջ, մինչև դատական պրոցեսների ավարտը գումարը հավաքագրել և օգտագործել պետական ծախսերի համար, սակայն տնտեսվարողները 80 տոկոս դեպքերում անհիմն ակտի պատճառով այդ ամբողջ ժամանակահատվածում մնալու են առանց իրենց օրինական միջոցները տնօրինելու հնարավորությունից։

Facebook
Twitter

Կարդացեք նաև