Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Այդ որոշմանը սպասում են թե նախկինները, թե ներկաները․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության վերաբերյալ գործի քննությունը, որը ՍԴ-ում արդեն 3 տարուց ավելի է՝ հետաձգվում էր, ի վերջո, կվերսկսվի: ՍԴ-ում այսօր այդ վարույթով նիստ է նշանակված, զեկուցողը Վահե Գրիգորյանն է, որն ընտրվել է ՄԻԵԴ դատավոր եւ մոտ ապագայում պետք է դադարեցնի ՍԴ անդամի լիազորությունները։ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է 2020 թվականի ապրիլի 16-ին եւ ուժի մեջ է մտել մայիսի 23-ին։ Օրենքը մեծ աղմուկ էր բարձրացրել, մասնագետները վիճարկում են դրա սահմանադրականությունը։

Այս հիմքով ԱԺ ընդդիմադիր պատգամավորները, դեռեւս 2022-ին, դիմել են ՍԴ՝ օրենքի համապատասխանությունը Սահմանադրությանը ստուգելու համար, սակայն ՍԴ-ն հիմնազուրկ պատճառաբանություններով պարբերաբար հետաձգել է քննությունը` դիմելով մե՛կ Վենետիկի հանձնաժողովին, մե՛կ` դատախազություն, որտեղից վաղուց ստացել է իր հարցերի պատասխանները։ Իսկ այս ընթացքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներն ընթանում են, գործերը դատարան են ուղարկվում,  բողոքարկվում կամ բավարարվում: Եվ այժմ ոչ միայն նախկինները, այլեւ հենց իրենք՝ իշխանականներն են սրտատրոփ սպասում ՍԴ որոշմանը, քանի որ մի քանի տարում արդեն մեծ ունեցվածք են դիզել եւ այս օրենքի լիակատար «շահառուներից» են»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև