ՀՀ-ում Չինաստանի նոր դեսպանը ժամանել է Երևան | Երևանում ոստիկանները հոսող ջրшտարից կшրողացել են փրկել 1 հпգու կյшնք | Թրամփն ու Զելենսկին ժամանել են Հռոմ՝ մասնակցելու Հռոմի պապի hnւղարկավnրnւթյան արարողությանը | ՀՀ ԱԽ քարտուղարը Դոհայում կմասնակցի «Համաշխարհային անվտանգություն ֆորումին» | Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ» | Փաշինյանը ցուցակ է կազմում․ «Հրապարակ» | Ուժայինները սյունեցիներին հրահանգավորել են․ «Հրապարակ» | Իշխանությունն անհանգիստ է. Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարել է Սյունիք գնալ. «Ժողովուրդ» | Հեղափոխությունից առաջ պետությունն էր Քաղաքացու տերը, Հեղափոխությունից հետո Քաղաքացին է պետության տերը․ Փաշինյան | Սյունիքում սահմանապահ զորքերի զինվոր է զոհվել․ Armlur.am | Եվրոպայի առաջնության մեդալակիր ծանրորդները պարգևատրվել են | Հիմա հնարավորություն ունեք փրկել Ձեր հոգին․ Սուրեն Մանուկյանի բաց նամակը դատարանից | Երևանում «Mercedes»-ը վրшերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի | Բաքուն պահանջում է «պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր Երևանում և Փարիզում այրել են Ադրբեջանի դրոշը» | Մեկնարկել է 2025-2026 ուստարվա դիմորդների միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը

Լրահոս

Փաշինյանը Վիետնամի ԱԺ նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային նշանակության մի շարք հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը: Հայտնում են Կառավարությունից:

Վարչապետը ողջունել է Չան Թան Մանի այցը Հայաստան և ընդգծել Վիետնամի հետ բարեկամական հարաբերությունների զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխայցելությունները վկայում են երկկողմ հարաբերությունների հետագա խորացման և ընդլայնման երկուստեք հետաքրքրվածության մասին, ինչը դրական և ողջունելի գործընթաց է:

Չան Թան Մանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ այցը Հայաստան նպատակ ունի ավելի ամրապնդելու և խորացնելու Հայաստան-Վիետնամ բարեկամությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ բազմոլորտ համագործակցության զարգացման հեռանկարները՝ կարևորելով տնտեսական հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ կոնկրետ միջոցառումների և քայլերի մշակման անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն առանձնահատուկ ընդգծել են նաև միջխորհրդարանական ձևաչափով համագործակցության շարունակականության կարևորությունը, ինչը կարող է հավելյալ խթան հանդիսանալ երկկողմ կապերի զարգացման համար:

Նիկոլ Փաշինյանը և Չան Թան Մանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության մի շարք հարցերի շուրջ:

Facebook
Twitter

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930