Կմաչատկայում ժայթքել է Եվրասիայում ամենաբարձր ակտիվ հրшբուխը | Արցախում Ադրբեջանն Ակնա-Ասկերան-Իվանյան-Ստեփանակերտ ճանապարհ է կառուցում | Ադրբեջանի խնդիրը նիկոլական իշխանությունը չէ, այլ հայ ժողովրդի հավաքական ոգին, կամքն ու պայքարի վճռականությունը կոտրելը․ Աբրահամյան | Ծանրամարտի ԵԱ. վերջին օրը Հայաստանն ունի 3 մասնակից | Երկրաշարժ է տեղի ունեցել | Հայաստանում ծանրամարտը պարզապես սպորտ չէ, այն ժառանգություն է․ Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիա | Մեր տղաներն այնքան հզոր են, որ արդեն միմյանց դեմ են պայքարում. Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է չեմպիոններին և շնորհակալություն հայտնել մարզչական կազմին | Ռոզա Ծառուկյանի մաղթանքը՝ Սուրբ Հարության տոնին (Տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սուրբ Զատիկը Մխիթարի սիրելի տոնն էր. Աստղ Գալեյան | Տեսնում ենք ինքնահռչակ լուսավորիչներ, որ անկրթության աղաղակող շքահանդեսում գիտելիք են վաճառում. Արշակ Սրբազան | Արթուր Դավթյանը նվաճել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի դրոշը` Երուսաղեմի տաճարում | Նիկոլի լարած թակարդը մի՛ ընկեք․ Արթուր Խաչատրյան | Տեր, ես Քո ամենաառատ ողորմության շնորհիվ կմտնեմ տունդ և Քեզ վայել ակնածանքով կերկրպագեմ Սուրբ տաճարիդ մեջ․ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է Սաղմոսով | ՈՒՂԻՂ. Ճրագալույցի Սուրբ Պատարագով սկսվում է Հարության տոնը

Լրահոս

Արհեստական ​​բանականության տեխնոլոգիաներն առաջիկա տարիներին կազդեն աշխատատեղերի 40%-ի վրա. ՄԱԿ

ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ արհեստական ​​բանականության (ԱԲ) համաշխարհային շուկան 2033 թ. դրությամբ կհասնի 4,8 տրիլիոն դոլարի, իսկ ԱԲ տեխնոլոգիաները կազդեն աշխատատեղերի 40%-ի վրա։

Ըստ ՄԱԿ-ի՝ արհեստական ​​բանականության տեխնոլոգիաների տարածումը կբարձրացնի աշխատանքի արտադրողականությունը, սակայն միևնույն ժամանակ կարող է զգալիորեն մեծացնել անհավասարությունը զարգացած և զարգացող երկրների միջև։ Առաջիկա տասը տարիների ընթացքում արհեստական ​​բանականության տեխնոլոգիաների շուկան կաճի մոտավորապես 25 անգամ՝ 2023 թվականին 189 միլիարդ դոլարից հասնելով գրեթե 4,8 տրիլիոն դոլարի 2033 թվականի դրությամբ: Նման կանխատեսումներ են արվել ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) զեկույցում:

Զեկույցի հեղինակները նշում են, որ արհեստական ​​բանականության տեխնոլոգիաների տարածումը կնպաստի արտադրողականության բարձրացմանը, տնտեսության թվային վերափոխմանը, նոր ոլորտների առաջացմանը և աշխատողների համար ընդլայնվող հնարավորություններին։ Այնուամենայնիվ, այս օգուտները կբաշխվեն խիստ անհավասարաչափ ամբողջ աշխարհում. UNCTAD-ը կարծում է, որ նման տեխնոլոգիաների տարածումը կխորացնի անհավասարությունը ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների միջև, ինչպես նաև երկրների ներսում:

«ԱԲ-ի հետ կապված ավտոմատացումը հաճախ ամրապնդում է կապիտալի առավելությունն աշխատուժի նկատմամբ, ինչը կարող է մեծացնել անհավասարությունը և նվազեցնել զարգացող երկրներում ցածր գնով աշխատուժի մրցակցային առավելությունը», — ասվում է զեկույցում:

Մասնավորապես, 118 երկրներ, հիմնականում ցածր եկամուտներ ունեցող, չեն մասնակցում արհեստական ​​բանականության մասին միջազգային զարգացումներին և չեն մշակում իրենց ռազմավարությունն այս ուղղությամբ։ UNCTAD-ը խորհուրդ է տալիս ավելի ակտիվորեն ներգրավել այդ երկրներին արհեստական ​​բանականության ոլորտում կարգավորող չափորոշիչների մշակմանը, ինչպես նաև այդ տեխնոլոգիաների մասին տեղեկատվությունը ավելի մատչելի դարձնել, ընդլայնել կրթությունն այս ոլորտում, ստեղծել բաց կոդով համակարգեր և այլն: Այս ոլորտում բոլոր ներդրումների մոտ 40%-ը բաժին է ընկնում շուրջ 100 ընկերություններին, որոնց մեծ մասը ԱՄՆ-ում և Չինաստանում է:

Սա խոշոր միջազգային կազմակերպության առաջին զեկույցը չէ, որն ընդգծում է արհեստական ​​բանականության բացասական ազդեցությունը անհավասարության և գործազրկության առումով: Հունվարին Համաշխարհային տնտեսական ֆորումը ներկայացրել էՐ տվյալներ, որ գործատուների 41%-ը նախատեսում է կրճատել անձնակազմի թիվը այն ոլորտներում, որտեղ արհեստական ​​բանականությունը կարող է փոխարինել նրանց։ Անցյալ տարի Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստալինա Գեորգիևան ասել էր, որ արհեստական ​​բանականությունը կազդի տարբեր երկրներում աշխատատեղերի 26-60%-ի վրա։

Facebook
Twitter

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։

Կարդացեք նաև