Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը. Գառնիկ Դանիելյան | Քրեական հեղինակության uպանnւթյան փորձը կանխվել է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր. Ռուբեն Վարդանյան | ՈՒՂԻՂ. Իվետա Տոնոյանի ասուլիսը | Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակ | Հայաստանին որևէ մեկը չի օգտագործում Ռուսաստանի դեմ. Միրզոյանը՝ Լավրովին | Ամերիկացիների հետ բանակցությունների պատմությունը թելադրում է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել․ Փեզեշքիան | ԲՀԿ մի խումբ անդամներ, բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Գյումրիի բնակչի տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր․ Հակակոռուպցիոն կոմիտե | Անձրև, ամպրոպ, կարկուտ. եղանակը՝ Հայաստանում | Եթե մարդիկ ասեն՝ Նիկոլ գնա՛, Նիկոլն ո՞վ է, որ չգնա, Նիկոլը ծառա է. Փաշինյան | Երբ ՀՀ իշխանությունները շանտաժի լեզվով են խոսում ՌԴ հետ, պետք է սպասեն, որ ամեն օր տարբեր սահմանափակումներ են լինելու․ Սամվել Կարապետյան (տեսանյութ) | Ես վստահ եմ, որ Զելենսկին չգիտի, որ մոլորակի վրա նման մարդ գոյություն ունի. Ալեն Սիմոնյանը՝ Անդրանիկ Թևանյանի մասին | Հայաստանում ամենավստահելի կառույցը բանակն է. IRI-ի հարցման տվյալները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշխատող, ստեղծարար և նախաձեռնող մարդն է ձևավորում ուժեղ տնտեսություն. Ծառուկյան | Մեզ չեն ֆինանսավորում ո՛չ նախկինները, ո՛չ օլիգարխները․ «Միասնության թևերի» պատասխանն իշխանական քարոզչությանը

Լրահոս

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառք տալու մեջ մեղադրվող դատավորի օգնականի ու համայնքի վարչական ղեկավարի վերաբերյալ վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում Ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականը օժանդակել է ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն՝ նույն մարզի համայնքի վարչական ղեկավարի մատնանշած անձի օգտին բարենպաստ վճիռ կայացնելու համար:

Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ դատական իշխանության պաշտոնատար անձը, համայնքային հողամասի վրա գտնվող շինությունների նկատմամբ վերը նշված վարչական ղեկավարի մատնանշած անձի սեփականության իրավունքը ճանաչելու համար դատավորի օգնականի օժանդակությամբ 2024թ. վարչական ղեկավարից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 2.000.000 ՀՀ դրամ և 8.500 ԱՄՆ դոլար կաշառք:  Դրանից հետո հայցվորի դիմումը դատարանի վճռով բավարարվել է, և համայնքի հաշվեկշռում գտնվող հիշյալ շինությունները ձեռքբերման վաղեմության ուժով դարձել են վերջինիս սեփականությունը:

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար դատավորի օգնականին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ վերը նշված համայնքի վարչական ղեկավարին՝ 436-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), կաշառք տալու համար:

Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը նախաքննության ընթացքում փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցներով (այդ թվում՝ պաշտոնավարման կասեցում):

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև