Skip to main content

Փաշինյանը Սահմանադրության նախագիծն օգտագործում է իր ավտորիտար իշխանությունը հավերժացնելու համար, սա անկախության տարիների ամենախոտան և ամենաանպիտան նախագիծն է. Վարդան Պողոսյան | Վերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը | «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին | Արցախից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանդրության Ալիևյան նախագիծը ապացուցում է ԵՄ մտնելու թեման ֆիկցիա է | ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Զապն» ու «Օշականցին» ազատվել են կալանքից, այսպե՞ս եք պայքարում ենթամշակույթի դեմ․ հարց՝ նախարարին | Տնային կալանքը չի կիրառվի, եթե զnհն ու բռնարшրը կարող են նույն հասցեում բնակվել․ ՆԳ նախարար | 2027 թ․ հունվարի 1-ից օրինապահ հարկ վճարողի համակարգը կդառնա առավել գրավիչ. ՊԵԿ (տեսանյութ) | Օրինագիծն ակտուալ չէ, որովհետև տիկին Հակոբյանը զբաղված է տրանսպորտի խնդիրներով, կին վարորդներին սուլիչով ազդարարելու կոչերով. Ղազարյան | Իմ խորին համոզմամբ՝ Ձեր այսօրվա քայլերի նպատակը սեփական քաղաքական կյանքը երկարաձգելն է. այդ քայլերում խաղաղության պայմանագիրը ստորագրելու մտադրություն չեմ տեսնում. Անանյանը՝ Փաշինյանին | Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը շարունակում է նախընտրական հանդիպումները բնակիչների հետ | Հանրակրթական դպրոցի դասվարի կողմից աշակերտի նկատմամբ հոգեկան nւժեղ տառապանք պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է | ՆԳ նախարարը հանդիպել է ԵՄ անդամ պետությունների դեսպաներին | Դատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան Աբրահամյան | Նոր Սահմանադրության նախագծով պետական անվտանգության և սահմանադրական կարգի հիմունքների դեմ կատարված հանցագործության դեպքում պետությունը կարող է քաղաքացիությունից զրկել․ Սրբուհի Գալյան

Լրահոս

Կա վրաց-ամերիկյան հարաբերությունների 2 սցենար, 2-ին էլ պատրաստ ենք. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նշել է վրաց-ամերիկյան հարաբերությունների զարգացման երկու սցենար, գրում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը:

Առաջինի սցենարի դեպքում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհաղթի «խորքային պետությանը», ինչը կօգնի ամրապնդել հարաբերությունները երկու երկրների միջև։

Երկրորդ սցենարի դեպքում, ըստ Վրաստանի վարչապետի, Թրամփին չի հաջողվի հաղթել «խորքային պետությանը», և այդ պարագայում վտանգ կա, որ վրաց-ամերիկյան հարաբերություններում իրադարձությունները կզարգանան նույն ոգով, ինչ վերջին չորս տարիներին։

«Մենք պատրաստ ենք երկու սցենարներին, բայց ոչ մի դեպքում ոչ ոք չի կարողանա խարխլել վրացական պետության ինքնիշխանությունն ու անկախությունը»,- ընդգծել է Իրակլի Կոբախիձեն։

Հիշեցնենք, որ Ջո Բարդենի նախագահության վերջին տարում վրաց-ամերիկյան հարաբերությունները հետընթաց են գրանցել: Պետքարտուղարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից կատարվող «հակաժողովրդավարական գործողությունների» պատճառով: Միացյալ Նահանգները հայտարարել է Վրաստանի հետ հարաբերությունների վերանայման մասին՝ երկրում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» ընդունված օրենքի պատճառով: Ի պատասխան Վրաստանի իշխանությունների քաղաքականության՝ հունիսի սկզբին Միացյալ Նահանգները վիզային սահմանափակումներ է մտցրել մի քանի տասնյակ անձանց և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ՝ Վրաստանում «ժողովրդավարությունը խաթարելու» համար, անժամկետ հետաձգվել են «Արժանի գործընկեր 2024» (Noble Partner) վրաց-ամերիկյան զորավարժությունները։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30