Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

Ակնկալելի էր, որովհետև ով ճիշտ է պահում իրեն, ով ապրած ունի, պիտի էսպես պահեր․ Վարդան Ղուկասյանը՝ Մարտուն Գրիգորյանի որոշման մասին

Radar Armenia-ի զրուցակիցն է Գյումրիի ավագանու ընտրություններում ՀԿԿ թեկնածու, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

— Ինչպե՞ս կմեկնաբանեք Մարտուն Գրիգորյանի հայտարարությունը։

-Ինքն իր քայլն է արել, իր խոսքն է ասել: Այնտեղ ամեն ինչ գրված է: Մնացածը` կապրենք, կտեսնենք, թե ինչ սկզբունքով կաշխատենք, ոնց կանենք:

-Կարծում եք՝ կստացվի՞ միասին աշխատել։

-Կարծում եմ․ ամեն ինչ կտեսնեք, ժողովրդի աչքի առջև կլինի՝ ով ինչ կքվեարկի, ինչ հարց կբարձրացնի։ Թափանցիկությունն ամենաբարձր սանդղակների վրա է լինելու:

-Ձեզ համար սպասելի՞ էր իր այս որոշումը։

— Իհարկե, սպասում էի, հուսով էի, որ որոշումը դրական պետք է լիներ։ Այո, ակնկալելի էր, որովհետև ով ճիշտ է պահում իրեն, ով ապրած ունի, պիտի էսպես պահեր, որովհետև ընդդիմության ձայներն էին սա, ուրիշ ձայներ չեն:

-Խոսվում էր, որ Դուք հակասություններ ունեք իրար մեջ, կոնֆլիկտ կա․ ինչպե՞ս եք միասին աշխատելու։

-Ես ոչ մեկի հետ հակադրություններ չունեմ․ եթե որևէ մեկն ունի, չգիտեմ։ Ես չունեմ:

-Մարտուն Գրիգորյանը իր հայտարարության մեջ նշել է, որ Դուք, որպես թեկնածու, խոցելի եք, քանի որ քրեական գործեր կան Ձեր վրա: Համաձայն չե՞ք նրա հետ։

-Չկա այդպիսի բան, այդ քրեական գործերը սարքովի բան են։ Հայաստանի 50%-ն, ուրեմն, քրեական գործերի տակ է:

Facebook
Twitter

Կարդացեք նաև