Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

Շրջանառության հարկի դաշտում գործող առք ու վաճառք իրականացնող տնտեսվարողները կկարողանան աջակցության ծրագրից օգտվել (տեսանյութ)

Այս տարվա 1-ին և 2-րդ եռամսյակների համար շրջանառության հարկի դաշտում գործող առք ու վաճառք իրականացնող տնտեսվարողները Կառավարության որոշմամբ աջակցություն կստանան՝ վճարված շրջանառության հարկի և նույն ժամանակաշրջանում առևտրական գործունեությունից ստացված եկամտի 5%-ի տարբերության չափով։ Բացի այդ, որպես լրացուցիչ աջակցություն, շրջանառության հարկի դաշտում գործող առք ու վաճառք իրականացնող տնտեսվարողները կստանան նաև վճարված շրջանառության հարկի և իրացման շրջանառության 1.5%-ի տարբերության չափով գումար, եթե նախորդ տարվանից ունեն հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար աջակցության գումարը չի կարող գերազանցել չնվազեցված և փոխանցված գումարի 1.375-ապատիկը

Աջակ­ցու­թյունից օգտվելու համար տնտեսվարողները հարկային մարմին պետք է ներկայացնեն էլեկտրոնային դիմում․1-ին եռամսյակի համար՝ մինչև մայիսի 10-ը ներառյալ, իսկ 2-րդ եռամսյակի համար՝ մինչև օգոս­տոսի 1-ը ներառյալ։ Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել նաև այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ։

Տնտեսվարողները կկարողանան օգտվել աջակցության ծրագրից, եթե 2024 թվականին իրականացրել են առևտրական գործունեություն, նույն տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, ինչպես նաև 2025թ․ 1-ին և 2-րդ եռամսյակների համար եղել են շրջանառության հարկ վճարող և վճարել համապատասխան եռամսյակների շրջանառության հարկը։ Բացի այդ, տվյալ եռամսյակում շրջանառության հարկի գումարը պետք է գերազանցի առևտրային շրջանառության 5%-ը կամ մինչև 2025թ․-ի հունվարի 1-ը կատարված ծախսերի մասով տնտեսվարողները պետք է ունենան չնվազեցված ու փոխանցված գումար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև