Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Սոցցանցերում քաղաքացիներին առաջարկում են բարձր արժեքով ռուբլու փոխանակում կատարել, որը, սակայն, ծուղակ է․ ՆԳՆ-ն զգուշացնում է

Սոցիալական տարբեր կայքերում բազմաթիվ են տարատեսակ, այսպես ասած՝ գայթակղիչ հայտարարությունները, որոնցով քաղաքացիներին առաջարկում են կատարել արտարժույթի՝ մասնավորապես ռուբլու փոխանակում՝ առավել բարձր արժեքով, քան տարադրամի փոխանակման կետերում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Խարդախության սխեման հետևյալն է.

Հանցավորները նախ վարձում են թանկարժեք ավտոմեքենա, որի վարորդին պատվիրում են գնալ երկկողմանի ելումուտ ունեցող առևտրի որևէ կենտրոնի տարածք։ Արտարժույթ փոխանակել ցանկացող անձին ևս խնդրում են մոտենալ նույն վայր։ Հեռախոսակապի միջոցով հանդիպեցնում են վարձույթով ավտոմեքենայի վարորդին և արտարժույթ փոխանակել ցանկացող անձին, որին հանցավորը նախապես ասած է լինում, թե ինքն իբր շատ զբաղված է և գումարը կվերցնի իր մտերիմը՝ նկատի ունենալով վարորդին, որը առևտրի կենտրոնի տարածքում կփոխանակի գումարն ու կվերադառնա, ուստի անհրաժեշտ է գումարը տալ նրան ու սպասել ավտոմեքենայում։ Վարորդը վերցնում է փոխարկվող գումարը, մտնում է առևտրի կենտրոն և չի վերադառնում։ Խարդախի ծուղակում հայտնված անձը, թանկարժեք ավտոմեքենայում սպասելով, չի էլ մտածում, որ դա վարձույթով վերցված է կամ էլ վարորդն ամենևին էլ հանցավորի մտերիմը չէ։ Այսպիսով՝ քաղաքացին չի ստանում իրեն հասանելիք գումարը՝ մնալով ձեռնունայն։

Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք կատարել արտարժույթի փոխանակում միայն ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից լիցենզավորված արժութային գործակալների միջոցով՝ խարդախության զոհ չդառնալու համար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև