Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես կարող եմ միայն իմ արյունը թափել, իմ ժողովրդի արյունը թափել չեմ կարող | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞նց կարա Ծառուկյանը որևէ մեկին խոսք տված լինի, որ իրեն վարչապետ կընտրենք.Ծառուկյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծառուկյանը դիմե՞լ է Լուկանշեկոյին գերիների հարցով Ալիևին միջնորդելու համար | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն տիկնոջ հետ ժամանեց Երեւան | Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով իմ դեմ հարուցվել է քրեական գործ, որով նախատեսվում է ցմաh ազատազրկում. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից | Դուք, վարչապետը, հայաստանյան ողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, դեպի ավելի անկախ ապագա Հայաստանի համար. Ռուբիոն՝ Հայաստանում | «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացված՝ ծայրահեղ աղքատության վերացման ծրագիրը իրականացվելու է անձնական վստահելիության հաշվին. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Ես չեմ մոռացել 44-օրյայի ժամանակ, թե սա ոնց էր պաշտպանում թշնшմnւն․ Աննա Մանգասարյան | Վիճաբանություն՝ Նորապատում․ հնչել են կրակոցներ, կան զnհեր | Հենց Ծաղկաձորից է սկսել արտագաղթը, երբ Պահլավունիները թողել, գնացել են Կիլիկիա. Նիկոլ Փաշինյան | Ազգային ժողովի հերթական նիստերը չկայացան. քվորում չկար | Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն (տեսանյութ) | Հունիսի 1-ից ՌԴ-ում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման նոր կարգ | Հայկական երկաթուղին այլ երկրի կոնցեսիոն կառավարման հանձնելու հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում. Արմեն Գրիգորյան

Լրահոս

Մենք շատ մոտ ենք Իրանի հետ միջուկային համաձայնության հասնելուն. Թրամփ

Մենք շատ մոտ ենք Իրանի հետ միջուկային համաձայնության հասնելուն, ես ուզում եմ փակել Իրանի հարցը. այս մասին Mehr գործակալության փոխանցմամբ, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝  մեկնաբանելով Թեհրանի հետ անուղղակի բանակցությունների ընթացքը:

«Սպասվում է, որ մենք շատ շուտով կհասնենք համաձայնության։ Ես ուզում եմ փակել Իրանի գործը: Կարծում եմ՝ մենք դրան կհասնենք՝ առանց ռումբեր նետելու»,- հավելել է Թրամփը:

Օրերս ԱՄՆ նախագահը հերքել էր լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, որ ինքը կանխել է Իսրայելի հարվածն Իրանի միջուկային օբյեկտներին:

«Ոչ, դա ճիշտ չէ, ես նրանց չեմ կանգնեցրել: Բայց այնպես եմ արել, որ դա նրանց (Իսրայելին-Խմբ.) հարմար չլինի, քանի որ կարծում եմ՝ կարող ենք գործարք կնքել առանց հարձակվելու: Հուսով եմ՝ կարող ենք: Հնարավոր է, որ մենք ստիպված լինենք հարձակվել, որովհետև Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ: Բայց ես իրենց (Իսրայելին-Խմբ.) համար հարմարություն չեմ ստեղծել, բայց «ոչ» էլ չեմ ասել: Ի վերջո, ես պատրաստվում էի թողնել այդ ընտրությունը նրանց վրա, բայց ասացի, որ ավելի շատ կնախընտրեի գործարքը, քան ռումբերը նետելը», — մանրամասնել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ չի վախենում, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող է իրեն պատերազմի մեջ ներքաշել:

Թրամփը պահանջում է, որ Իրանը միջուկային ծրագիրը չզարգացնի՝ միջուկային զենք ստեղծելու համար, մինչդեռ Թեհրանը պնդում է, որ իր ծրագիրը բացառապես խախղ բնույթ է կրում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև