Skip to main content

Դավիթ Համբարձումյանն առաջիկա ՏԻՄ ընտրություններում կառաջադրվի որպես Մասիս համայնքի ղեկավարի թեկնածու, լայն թափով պատրաստվում է | Որքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վլադիմիր Պուտինն ինձ չի շնորհավորել՝ չի ուզել, չի շնորհավորել. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵԱՏՄ-ն կատվածահար է, այդպես է ստացվում. Փաշինյան | ՊՆ եւ ՆԳՆ նախարարները վերանշանակվելու են | Գտել եմ նրան, նա հայ չէ, բայց կարգին տղա է ու գիտի՝ թագուհուն ոնց պահի. Իվետա Մուկուչյանը՝ սիրելիի մասին | Հայ-ռուսական լարվածության խորացումը կարող է տնտեսական հետևանքներ ունենալ Հայաստանի համար. Տիգրան Դումիկյան | Խորովածի փառատոն․ գործելու է շուրջ 50 տաղավար | 6 անձի մшհվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է | Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղված լինի. Սասուն Միքայելյանը չի ընտրվել Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու | Այո, ես եմ ընտրվել. Լուսինե Բադալյանն (Լուլու) ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու | Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17,7 մլրդ դրամ | Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել 75 անշարժ գույք | Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, որից 19-ի միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է 11.154.790.000 դրամ | Դանիել Իոաննիսյանը Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ հաղորդում է ներկայացրել դատախազություն

Լրահոս

Հայկական երկաթուղին այլ երկրի կոնցեսիոն կառավարման հանձնելու հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում. Արմեն Գրիգորյան

Հայկական երկաթուղին այլ երկրի կոնցեսիոն կառավարման հանձնելու հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արեմն Գրիգորյանը:

«Այդ թեման մեր օրակարգի մաս է, մենք շարունակելու են քննարկել և լուծումներ փնտրել։ Այս պահին բանակցությունները շարունակվում է և հենց որ մենք արդյունքներ ունենանք, բնականաբար կհայտարարենք դրա մասին», — նշեց նա։

«Ընդհանուր առմամբ, որպեսզի մենք մրցակցային առավելություն ձեռք բերենք տարածաշրջանային կառուցվածքների հարցում, հնարավորինս արագ պետք է աշխատենք, հնարավորինս արագ ենթակառուցվածքներ կառուցենք կամ վերակառուցենք: Այստեղ կարևոր գործոն է արագությունը, թե որ կողմը կկարողանա հնարավորինս արագ իր ենթակառուցվածքները զարգացնել», — ասաց Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է Երասխի և Ախուրիկի հատվածներում երկաթուղային ենթակառուցվածները վերականգմանը, Գրիգորյանն ասաց, որ Մոսկվայի հետ բանակցությունները շարունակվում են: Գրիգորյանը նշեց, որ այդ հատվածները վերակառուցվելու են նաև Հայաստանի պետբյուջեի միջոցով:

«Ենթակառուցվածքների զարգացումը հասկանում ենք, որ մի կտորի մասին չի, ամբողջ ենթակառուցվածքների մասին է, խոսքը նաև TRIPP-ի մասին է, խոսքը մեր երկաթգծային ենթակառուցվածքների մասին է, որոնք մենք ունենք Հայաստանում, որոնք պետք է վերականգնենք կամ վերակառուցենք կամ եղածը օգտագործենք, ընդհանուր ենթակառուցվածքների զարգացման մասին է խոսքը», — ասաց նա։

«Ազատության հարցին՝ այսինքն Հայաստանի երկաթուղային ցանցը ամբողջությամբ արդիականացնելու անհրաժեշտություն կա՞, ԱԽ Քարտուղարը պատասխանեց՝ որոշ տեղերում կա:

«Խորհրդային Միություն փլուզումից հետո դրա մի մասը չի օգտագործվել, գիտեք մի մասը որպես երկաթ, հանձնվել է այլ երկրներին գումարի դիմաց կամ երբեմն երևի առանց գումարի: Սա է խնդիրը, որ ամբողջական ենթակառուցվածքները վերականգնված լինեն», — հավելեց Գրիգորյանը։

«Հայաստանը առաջնահերթ աշխատելու է, որպեսզի մրցակցային առավելություն ձեռք բերվի, ենթակառուցվածքները բացվեն, սկզբից ներդրում կատարվի ենթակառուցվածքներում, այնուհետև բացի այդ ենթակառուցվածքներից, որպեսզի ապրանքները և ծառայությունները հիմնականում անցնեն Հայաստանով», — ասաց ԱԽ քարտուղարը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031