Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես կարող եմ միայն իմ արյունը թափել, իմ ժողովրդի արյունը թափել չեմ կարող | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞նց կարա Ծառուկյանը որևէ մեկին խոսք տված լինի, որ իրեն վարչապետ կընտրենք.Ծառուկյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծառուկյանը դիմե՞լ է Լուկանշեկոյին գերիների հարցով Ալիևին միջնորդելու համար | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն տիկնոջ հետ ժամանեց Երեւան | Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով իմ դեմ հարուցվել է քրեական գործ, որով նախատեսվում է ցմաh ազատազրկում. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից | Դուք, վարչապետը, հայաստանյան ողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, դեպի ավելի անկախ ապագա Հայաստանի համար. Ռուբիոն՝ Հայաստանում | «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացված՝ ծայրահեղ աղքատության վերացման ծրագիրը իրականացվելու է անձնական վստահելիության հաշվին. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Ես չեմ մոռացել 44-օրյայի ժամանակ, թե սա ոնց էր պաշտպանում թշնшմnւն․ Աննա Մանգասարյան | Վիճաբանություն՝ Նորապատում․ հնչել են կրակոցներ, կան զnհեր | Հենց Ծաղկաձորից է սկսել արտագաղթը, երբ Պահլավունիները թողել, գնացել են Կիլիկիա. Նիկոլ Փաշինյան | Ազգային ժողովի հերթական նիստերը չկայացան. քվորում չկար | Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն (տեսանյութ) | Հունիսի 1-ից ՌԴ-ում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման նոր կարգ | Հայկական երկաթուղին այլ երկրի կոնցեսիոն կառավարման հանձնելու հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում. Արմեն Գրիգորյան

Լրահոս

Միակ լավ գործարքը կլինի այն, որի համաձայն՝ Իրանի ամբողջ միջուկային ծրագիրը՝ թե՛ ռազմակшն, թե՛ քաղաքացիական, կապամոնտաժվի

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել ապամոնտաժել Իրանի ամբողջ միջուկային ենթակառուցվածքը. այս կոչը հնչել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների ֆոնին, որոնք, կարծես թե, դրական ուղղությամբ են ընթանում՝ շաբաթավերջին Օմանում անուղղակի բանակցությունների երրորդ փուլից հետո, գրում է The Times of Israel-ը: Ակնկալվում է, որ բանակցությունները, որոնք ուղղված են Թեհրանին միջուկային ծրագրի զսպանն ու միջուկային զենքի ստեղծումն արգելափակող գործարքի կնքմանը, ինչպես նաև Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների չեղարկմանը, առաջիկա օրերին կշարունակվեն չորրորդ փուլով:

Ելույթ ունենալով Երուսաղեմում Jewish News Syndicate-ի քաղաքականության համաժողովում, Նեթանյահուն ընդգծել է, որ Թեհրանին, նոր ձեռք բերվելիք համաձայնագրի շրջանակում, չի կարելի թույլ տալ շարունակել ուրանի հարստացումը: Նրա խոսքով՝ «իրական աշխատունակ գործարք կլինի այն, որը կվերացնի միջուկային զենքի համար ուրան հարստացնելու Իրանի հնարավորությունները»:

«Քանդեք Իրանի միջուկային ծրագրի ամբողջ ենթակառուցվածքը: Դա այն գործարքն է, որի հետ մենք կարող ենք ապրել», — ասել է Նեթանյահուն՝ կանխատեսելով, որ եթե երկու կողմերը համաձայնության գան չափազանց մեղմ համաձայնագրի շուրջ, Իրանը պարզապես կսպասի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ավարտին և կշարունակի այնտեղից, որտեղ կանգ է առել:

Բացի հարստացված ուրանի խնդրից, Նեթանյահուն առաջարկել է բանակցություններում ներառել նաև Իրանի բալիստիկ հրթիռների արտադրության հնարավորությունները։ Նա համաժողովին ասել է, որ այդ հարցում իր դիրքորոշումը ներկայացրել է Թրամփին և այդ թեմայով սերտ կապի մեջ է ԱՄՆ-ի հետ: «Վատ գործարքն ավելի վատ է, քան գործարքի բացակայությունը», — ասել է Իսրայելի վարչապետը՝ պնդելով, որ «միակ լավ գործարքը» կլինի այն գործարքի օրինակով, որին Լիբիան համաձայնել է 2003 թվականին, որի համաձայն Թեհրանի ողջ միջուկային ծրագիրը՝ թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական, ամբողջությամբ կլուծարվի։

Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ, մեկնաբանելով Թեհրանի հետ անուղղակի բանակցությունների ընթացքը, ասել է, որ իրենք շատ մոտ են Իրանի հետ միջուկային համաձայնության հասնելուն:

«Սպասվում է, որ մենք շատ շուտով կհասնենք համաձայնության։ Ես ուզում եմ փակել Իրանի գործը: Կարծում եմ՝ մենք դրան կհասնենք՝ առանց ռումբեր նետելու»,- հավելել է Թրամփը:

Օրերս ԱՄՆ նախագահը հերքել էր լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, որ ինքը կանխել է Իսրայելի հարվածն Իրանի միջուկային օբյեկտներին:

«Ոչ, դա ճիշտ չէ, ես նրանց չեմ կանգնեցրել: Բայց այնպես եմ արել, որ դա նրանց (Իսրայելին-Խմբ.) հարմար չլինի, քանի որ կարծում եմ՝ կարող ենք գործարք կնքել առանց հարձակվելու: Հուսով եմ՝ կարող ենք: Հնարավոր է, որ մենք ստիպված լինենք հարձակվել, որովհետև Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ: Բայց ես իրենց (Իսրայելին-Խմբ.) համար հարմարություն չեմ ստեղծել, բայց «ոչ» էլ չեմ ասել: Ի վերջո, ես պատրաստվում էի թողնել այդ ընտրությունը նրանց վրա, բայց ասացի, որ ավելի շատ կնախընտրեի գործարքը, քան ռումբերը նետելը», — մանրամասնել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ չի վախենում, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող է իրեն պատերազմի մեջ ներքաշել:

Թրամփը պահանջում է, որ Իրանը միջուկային ծրագիրը չզարգացնի՝ միջուկային զենք ստեղծելու համար, մինչդեռ Թեհրանը պնդում է, որ իր ծրագիրը բացառապես խախղ բնույթ է կրում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև